Նյութը՝ Նազելի Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 11-10-2019
«Փոքրիկ ուրախությունը» պարային ներկայացում մայրաքաղքի բնակիչների համար
Հոկտեմբերի 7-ին, «Հայ Ֆեստ» թատերական փառատոնի շրջանակներում, մայրաքաղաքի կենտրոնում՝ Հյուսիսայի պողոտայում, կայացավ «Փոքրիկ ուրախություն» բացօթյա պարային ներկայացումը: Ներկայացման խորեոգրաֆը Շվեյցարիայի Բեռն քաղաքի «Ջոշուա Մոնթեն Ընկերության» հիմնադիր Ջոշուա Մոնթեն է:

Նա ստեղծում է ինչպես կամերային թատրոնների համար, այնպես էլ բացօթյա պարային ներկայացումներ հանդիսատեսի լայն շրջանակի համար: Նրա խորեոգրաֆիական լեզուն մարմնամարզական է և խաղային, երաժշտական հնարամիտ և դիտելու համար հուզիչ: Նրա պարային ընկերությունը ունեցել է ավելի քան 400 կատարում աշխարհի երեսուն երկրներում: Այդպիսի ներկայացման հանդիսատեսը դարձան մայրաքաղաքի անցորդները:

Ոգեշնչված բեմական պայքարի զվարճաբեր արվեստով, սայթաքելու և Ֆոլիի ձայնային էֆեկտներով՝ «Փոքրիկ ուրախությունը» զանգվածային ոչնչացման միջոց է երեք հմայիչ կատաղի պարողների համար: Դակոցները, ապտակները և հարվածները ներկառուցված են փոխհամաձայնեցված կռիվների խճճված հերթականությամբ: Սա լուրջ խաղ է, զվարճալի ողբերգական և զուգահեռաբար հուզիչ, երեք կատարողներն էլ ձայնային էֆեկտներ են ստեղծում իրենց սեփական շարժումների համար: Եվ միայն ուշադրության դեպքում կարող եք հասկանալ՝ ապտակի,համբույրի և հուզական մյուս ելևէջներն իրական են, թե….

Հիշեցնենք, որ «Հայ ֆեստ»-ն ամեն տարի իրականացնում է հատուկ ծրագրեր: Այս տարի դրանք չորսն են՝ «Երեխաների իրավունքների տարածումը կատարողական արվեստի միջոցով», «Ամերիկյան ժամանակակից պարի հարթակ», «Իրանական ծրագիր» և «Հայկական թատրոնների ցուցադրություններ»:

Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

«Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնը սկզբնավորվել է 2003 թվականին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006 թվականից «Հայ ֆեստ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում (բացառությամբ՝ Մոսկվայի)։

Պատկերասրահ՝ «Փոքրիկ ուրախությունը» պարային ներկայացումը