Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 09-10-2019
Խելացի կանգառի առաջին կանգառը` էջմիածին
Էջմիածին-Վաղարշապատ քաղաքի 2704-ամյակի առթիվ, շահագործման հանձնվեց Հայաստանում առաջին եւ առայժմ միակ խելացի կանգառը։ Այն կառուցվել է այնպես, որ համապատասխանի քաղաքի նոր ավտոբուսային ցանցին և արտաքին տեսքին:

Կանգառը փակ է՝ ապահովված օդափոխության եւ ջեռուցման համակարգերով։ Տարածքում տեղադրված են հատուկ աղբամաններ՝ աղբը տեսակավորելու համար։ Գործում է հակահրդեհային համակարգ: Սրահում տեղադրված արագ արձագանքման կոճակի շնորհիվ, ըստ անհրաժեշտության, կարձագանքի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, իսկ ահա ուղևորափոխադրումն ամբողջությամբ վերահսկվում է տեսախցիկներով:

Կանգառները հարմարեցված են հենաշարժողական ու լսողական խնդիրներ ունեցող անձանց համար։

Կանգառում տեղադրված են նաեւ հատուկ աղբամաններ աղբը տեսակավորելու համար։ Կանգառն ունի ձմռանը տաքացվող, ամռանը սառեցվող համակարգեր, էլեկտրոնային սարքերի լիցքավորման հնարավորություն, անվճար Wi-Fi, վենդորային սարքեր սուրճի և քաղցրեղենի համար, բանկոմատ, վճարային տերմինալ:

Հայաստանի համար իր բնույթով բացառիկ այս կանգառում մեկտեղվել են բազմաթիվ հնարավորություններ՝ զբոսաշրջիկներին հետաքրքրող տեղեկություններ՝ ո՞ւր գնալ, ի՞նչ տեսնել, որտե՞ղ սնվել, որտե՞ղ զվարճանալ…

Կանգառը Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքում տեղադրվել է Էջմիածնի քաղաքապետարանի և «Խելացի կանգառ» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ:

Պատկերասրահ՝ Էջմիածին քաղաքը տոնեց հիմնադրման 2704-ամյակը