Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 05-10-2019
Կայացավ «Արգոնավորդները» ներառական ներկայացման երեւանյան պրեմիերան
Այս օրերին Երեւանն ապրում է թատերական կյանքով, իսկ «մեղավորը»` «Հայֆեստ» միջազգային կատարողական արվեստի փառատոնն է:

«Հայֆեստ» -ի շրջանակում երեկ կայացավ «Արգոնավորդները» պարային բեմադրություն երեւանյան պրեմիերան: Բեմում Միացյալ Թագավորության «Քենդուքո» ներառական պարային խումբն էր:: 

«Արգոնավորդները» ներկայացումը իրականություն դարձրեցին տարբեր երկրներից ժամանած տասը պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ, հաշմանդամություն ունեցող եւ  չունեցող կատարողները, որոնք վերարտադրեցին առասպելական պատմությունը` պարի եւ շարժումների միջոցով։

«Արգանավորդներ» ներկայացման պրեմիերան տեղի էր ունեցել  սեպտեմբերի 25-ին՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Այնուհետեւ որոշվել էր`«Արգանավորդները» կժամանի Երեւան եւ կմասնակցի «Հայֆեստ» միջազգային կատարողական արվեստի փառատոնին։ 



Ներկաներին սպասվում էր նաեւ անակնկալ նույն երեկոյի ընթացքում «Քենդուքո» պարային ընկերությունը  ներկայացավ Թոմ Ռոդենի «Խելացնորության վայելչագեղ խաղ» ներկայացումով: 

Հմայիչ եւ չարաճճի պարում երկու արտիստները միահյուսում են սքանչելի ու հագեցած պարային ցուցադրությունը բանավոր խոսքի եւ ժեստերի լեզվի հետ: Ներկաները որոնք չէին հասկանում օտարալեզու ներկայացումը, պատկերացում չունեին ժեստերի լեզվի մասի միեւնույն է, էմոցիոնալ առումով ընկալում էին ներկայացումն այնպես ինչպես այն կա,հասկանում էին խնդիրը, որը ներկայացնում էին անզուգական դերասանները:

Հավելենք, որ ներկայացումը բեմեդրվել է Բրիտանական խորհրդի «Պար` առանց սահմանների» ծրագրի շրջանակում: