Նյութը՝ Նազելի Գրիգորյանի
Լուսանկարները՝ SPRING PR-ընկերության
Տեղադրվել է 04-10-2019
«Շոշափելի ինստագրամ». Կայացավ Instax mini 9 ֆոտոխցիկի հայաստանյան շնորհանդեսը
Բազմաթիվ հայտնի բլոգերներ, լուսանկարիչներ, դերասաններ, շոու-բիզնեսի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ հնարավորություն ստացան՝ առաջինը փորձարկելու Fujifilm Instax Mini 9 ֆոտոխցիկները, որոնց գունառատ շնորհանդեսը կայացավ երեկ՝ հոկտեմբերի 3-ին, մայրաքաղաքի ամենաինքնատիպ սրճարաններից մեկում:
Տոնական երեկույթի ընթացքում հյուրերն  անձամբ լուսանկարեցին և լուսանկարվեցին  իրենց ընկերների հետ Instax ֆոտոխցիկներով, փորձարկեցին տարբեր ֆիլտրեր և անմոռանալի դարձրեցին իրենց կյանքի ևս մեկ ուրախ ու գունավոր հիշողություն:  

«Շոշափելի ինստագրամ», սա է  Instax-ի գլխավոր առավելություններից  մեկը, որն արդեն հասանելի է Հայաստանում:

«FUJIFILM-ի համար Instax ֆոտոխցիկների թողարկումը Հայաստանում մեծ առանջընթաց և մարտահրավեր էր: Վերջապես եկավ այն պահը, երբ ամենաթրենդային և գերժամանակակից ֆոտոխցիկները ներկայացրեցինք այնպիսի հեռանկարային շուկայում,  ինչպիսին Հայաստանն է»,- նշեց FUJIFILM Russia  ընկերության զարգացման գծով տնօրեն  Կիրիլ Մարտինովը:  

Շնորհանդեսն առանձնահատուկ էր նաև հայ լուսանկարիչ Հրանտ Խաչատրյանի համար, որի  lifestyle  լուսանկարների շարքը ներկայացված էր  Instax-ի ձևաչափով:  

«Լուսանկարներիս շարքն էսքլյուզիվ է, և այն իրականացրել եմ Վենետիկում անցկացված կինոփառատոնի ժամանակ։ Լուսանկարչի տեսանկյունից Instax ֆոտոխցիկները շատ հարմարավետ  են՝ հատկապես միջոցառումներ լուսաբանելիս և   ժամանցային ձևաչափով հատուկ նախագծեր կամ պարզապես էքսպերիմենտներ իրականացնելիս։ Instax-ի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ լուսանկարվողը ստիպված  չի լինում երկար սպասել իր գունավոր պատկերին, այն հաճելի էմոցիաներ է պարգևում մարդկանց»,-նշեց Հրանտ Խաչատրյանը։

Իսկապես, Instax ֆոտոխցիկը ակնթարթային լուսանկարներ ստանալու ամենահեշտ և արագ միջոցն է:   Ժամանակակից  տեխնոլոգիական պայմաններում  ակնթարթային լուսանկարն էլ ավելի արժեքավոր է մեր սմարթֆոնում  պահպանված հազարավոր լուսանակարների շարքում: Այս  նորարար տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ճանապարհորդելիս, տարբեր առիթներ տոնելիս և առօրյայում ֆիքսել կյանքի վառ և ուրախ պահերը և մի քանի րոպեի ընթացքում ստանալ պատրաստի գունավոր պատկերներ և հիշողություններ ունենալ ձեռքում :

Երեկույթի մասնակիցները հնարավորություն ունեցան նաև հաղորդագրություններ  ձայնագրել Instax mini LiPlay-ով, սելֆիներ անել բոլորի կողմից արդեն սիրված Instax SQ6-ով, Instax SQ 20-ի միջոցով տպեցին լուսանկարներ 20 վայրկյան տևողությամբ վիդեոհոլովակներից: Վերադարձ 90-ականներ հիշեցնող երեկույթի ընթացքում կայացավ նաև հատուկ խաղարկություն, որի արդյունքում 3 հաղթողներն ունեցան իրենց սեփական Instax Mini 9  ֆոտոխցիկները: