
Միջազգային 17-րդ թատերական միջազգային փառատոնը, որը կրում է «Իմաստը ներկայում է» խորագիրը, տևելու է մինչև հոկտեմբերի 8-ը: Այն հյուրընկալել է 24 երկրից ժամանած ավելի քան 300 մասնակցի և հյուրերի, որոնց թվում են հեղինակավոր դաշնակահարներ Դերոսսի և Սելեստինո Ընկերությունը Լյուքսեմբուրգից և Գերմանիայից:
Երբ Աննալիսա Դերոսին և Ջիանֆրանկո Սելեստինոն պատահաբար ծանոթացան համացանցում, ապշեցին՝ հասկանալով, որ երկուսն էլ պրոֆեսիոնալ դաշնակահարներ են, ինչպես նաև պրոֆեսիոնալ պարողներ:
Նրանք ծնվել և դաստիարակվել են Թուրինում, երկար տարիներ եղել են գաղթյալներ և բեմադրել են մենակատարումներ դաշնամուրով: Այս հանդիպուից ծնվեց նոր ներկայացում բեմադրելու և որևէ մրցույթում ներկայանալու գաղափարը: Եվ ահա, Հայ Ֆեստը դարձավ այդ բաց հարթակը:
Ակուստիկ ներկայացումը իրենից ներկայացնում էր ինքնության որոնում շատ կողմերով. Կին և տղամարդ պարող, կին և տղամարդ դաշնակահար, իտալացի արտագաղթյալ կին և իտալացի արտագաղթյալ տղամարդ, ուղղակի՝ կին և տղամարդ: Նրանք թողնում են ծանոթ կարծրատիպային մտածողությունը արվեստի ձևի մասին և համատեղում են իրենց հավասարապես ուժեղ իրավասությունները ինչպես հանցակից գործընկերներ։ Երկուսն էլ պարում են, երկուսն էլ դաշնամուր են նվագում, երկուսն էլ ղեկավարում են խորեոգրաֆիան, ինչպես նաև միավորումը`ով-ով է, ով ինչ է…
Բեմադրության ռեժիսորն ու խորեոգրաֆը հենց արտիստներն են՝ Աննալիսա Դերոսսին և Ջիանֆրանկո Սելետինոն:
Շուրջ մեկ ժամ տևած ներկայացումը պարունակում է մնջախաղի տարրեր, բայց և երկխոսությունների միջոցով արտահայտում էր պարողների զգացմունքներն ու հույզերը:
Դու պարո՞ղ ես, դաշնակահա՞ր .... ո՞վ ես դու.... անընդմեջ և տարբեր լեզուներով հարցնում էին մենակատարները՝ փորձելով հասկանալի և հասանելի լինել հանդիսատեսից յուրաքանչյուրին:
Հիշեցնենք, որ «Հայ ֆեստ»-ն ամեն տարի իրականացնում է հատուկ ծրագրեր: Այս տարի դրանք չորսն են՝ «Երեխաների իրավունքների տարածումը կատարողական արվեստի միջոցով», «Ամերիկյան ժամանակակից պարի հարթակ», «Իրանական ծրագիր» և «Հայկական թատրոնների ցուցադրություններ»:
Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
«Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնը սկզբնավորվել է 2003 թվականին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006 թվականից «Հայ ֆեստ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում (բացառությամբ՝ Մոսկվայի):
Պատկերասրահ՝ «Պարային պիես երկու դաշնակահարի համար» ներկայացումը