Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 02-10-2019
Կայացավ «Նաիրյան» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխություն-շնորհանդեսը
Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ իր տեսակի մեջ միակը հանդիսացող «Նաիրյան» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխություն-շնորհանդեսը:

Այս տարի մրցնակաբաշխության ձևաչափը փոքր-ինչ այլ  էր,քանի որ անցկացնվում էր առաջին անգամ: Այս տարի պարարվեստի  մասնագիտական հանձնախումբը որոշել էր  մրցանակներ հանձնել միայն պետական և վաստակավոր այն կոլեկտիվներին, որոնք գրեթե մեկ դար բնականոն ապահովել են պարարվեստի օրինաչափ զարգացման ընթացքը, ապահովել որակ, և ներկայացրել  հայակական մշակույթն առանց ավելորդությունների,իսկ  ահա հաջորդ տարի կանցկացվի որպես բուն մրցանակաբաշխություն, որը տեղի կունենա Պարի միջազգային օրը` ապրիլի 29-ին: 

«ՆԱԻՐԻ» համայկական հիմնադրամի նախագահ, մշակութային գործիչ Սամվել Հարոյանն էլ նշեց, որ հարկավոր է միջոցառմանն ընդգրկել որքան հնարավոր է շատ պարախմբեր Հայաստանից և սփյուռքից. «Մրցանակաբաշխությունը կխթանի այն բանին, որ պարախմբերի առջև որակական չափանիշներ կդրվեն: Գլխավոր մրցանակի համար պետք է լավ աշխատել: Սա մեկանգամյա միջոցառում չէ. ամենօրյա աշխատանք է պահանջում»:

Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ Կարեն Գևորգյանն ու «Նաիրի» համահայկական հիմնադրամի նախագահ Սամվել Հարոյանը համոզված են՝ մրցանակաբաշխությունը ունի շատ մեծ կարևորություն,այն ոչ միայն լրացնելու է պարարվեստի արժանավորներին պարգևատրելու բացը, այլև խթան է հանդիսանալու համույթների համար՝ որակական աճի գրանցմանը:

Երեկոյի ընթացքը վստահված էր  Հայկ և Զարուհի Ռշտունիներ, Ռուբեն Մուրադյան ու Անի Ահարոնյան հաղորդավարական զույգերին: Իսկ միջոցաման մեկնարկեց Սոֆի Դեւոյանի պարի եւ հոգու թատրոնիկ կողմից ներկայացված պարային կատարումով:

Մրցանակաբաշխության իրենց գեղեցիկ պարային կատարումներով ներկայացան և իրենց մրցանակաները ստացան ինը պարային կոլետիվներ` Երևանի պարարվեստի պետական քոլեջը, Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ վաստակավոր կոլեկտիվը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախումբը, Հայաստանի պարի պետական անսամբլ վաստակավոր կոլեկտիվը,Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն»պետական անսամբլը, Բորիս Գևորգյանի անվան Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլը, ՀՀ զինված ուժերի երգի պարի «Սարդարապատ» պարի պետական անսամբլը, Արցախի պարի պետական անսամբլը, Խ.Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնը:

Միջոցառման պատվավոր հյուրն էր ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը, ով մասավորապես ընգծեց`որ պարը լեզու է առանց խոսքերի և արվեստի մի ուղղություն, որը համառություն և աշխատասիրություն է պահանջում:

Հավելենք,որ միջոցառումն իրականացվում է ԳԿՄՍ նախարարության աջակցությամբ։

Պատկերասրահ՝ «Նաիրյան» մրցանակաբաշխություն