Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 29-09-2019
«Volvo XC40»-ը կլինի ամենաանվտանգ մոդելներից մեկը
«Volvo» ընկերությունը հայտնել է «XC40» մեքենայի ներկայացման ամսաթիվը։ (Չնայած «C30 Electic»-ը դեռ չի մոռացվել, ընդ որում՝ այն թողարկվել էր քիչ քանակով): Այսպիսով՝ հոկտեմբերի 16-ին ապրանքանիշը նոր շրջան կթևակոխի։ Ավելին, այն մարտահրավեր է նետել, հայտարարելով, որ կլինի «ամենաանվտանգ մեքենաներից մեկը», ինչպես նաև «ամեանաանվտանգ մեքենաներից մեկը, որ երբևէ թողարկվել է «Volvo»-ի կողմից»։

«XC40»-ի էլեկտրական տարբերակն էականորեն կտարբերվի նախորդ մեքենաներից։ Ներքին այրման շարժիչի բացակայությունն արդեն իսկ ենթադրում էր կառուցվածքի վերակազմավորման անհրաժեշտության մասին։ 

Փսոփոխությունները ներառում են նաև շարժիչի խցիկի բարելավում։ Այս շրջանակը պատրաստված է արտամղված ալյումինից և հագեցած է դեֆորմացման գոտիներով ՝ վթարի դեպքում քաշող մարտկոցը պաշտպանելու համար:

Դեռ այն ժամանակ, երբ ցուցադրվել էր միայն 40․1 կոնցեպտը, նշվում էր, որ այն նախատեսված է ինչպես հիբրիդային, այնպես էլ էլեկտրական մոդելների փոփոխությունների համար։ Առաջինը էլեկտրական «Polestar 2»-ն էր (408 ձիաուժ, ընդհանուր առմամբ 2 էլեկտրական շարժիչ ), որը դժվար կրկնի «XC40»-ը։ Բացի դա, «Polestar 2»-ի ներքին մարտկոցը 78 կՎտժ է, ինչը ևս հարցի տակ է, սակայն անվաբազուկները 33մմ-ով տարբերվում են միմյանցից։ 

«XC40»-ը կլինի «Volvo»-ի առաջին մոդելը, որը կստանա նոր սենսորային պլատֆորմ «Վարորդների աջակցության առաջադեմ համակարգեր», որը մշակվել է «Zenuity» ընկերության կողմից՝ «Volvo Cars» և «Veoneer» ընկերությունների հետ համատեղ։ Շվեդներն ասում են, որ այդ լայնամասշտաբ համակարգն իր մեջ մեծ քանակությամբ ռադարներ, տեսախցիկներ և ուլտրաձայնային սենսորներ։ Ինչպես նաև այն ունի այնպիսի հնարավորություն, որը համակարգը տանում է ավտոմատացման։