Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Հրաչուհի Ութմազյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 29-09-2019
Հրաչուհի Ութմազյան․« Ոչինչ այս կյանքում միանգամից ու հենց այնպես չի լինում»
Հաղորդավարուհի, դերասանուհի Հրաչուհի Ութմազյանը միշտ էլ աչքի է ընկել իր համետությամբ եւ խելացիությամբ։Գեղեցկադեմ այս աղջիկը երբեք չի դադարում զարմացնել։

Ուղիղ 10 տարի անց Հրաչուհին վերադարձավ հանրային հեռուստաընկերություն եւ արդեն «Կապրենք կտեսնենք» նոր հեռուստանախագծի շնորհիվ  հանրությունը նրան ավելի հաճախ կտեսնի։ Հաղորդավարուհին արդեն երկար ժամանակ է,ինչ  հիմնել է Utmazyan Coachings-ը։ Eritasard.am-ն այս անգամ  զրուցել է Հրաչուհու հետ։

- Հրաչուհի՛, ինչպե՞ս եք հասել մասնագիտական հաջողության։

-Իմ գործունեության ոլորտները տարբեր են, բայց միեւնույն ժամանակ ունեն շատ ընդհանրություններ: Կարծում եմ՝ հաջողության հասել եմ բացառապես իմ աշխատասիրության շնորհիվ, եթե հասել եմ իհարկե։՝ 

- Դուք հիմնել եւ ղեկավարում եք Utmazyan Coachings-ը, ի՞նչ է  այն իրենից ներկայացնում։

- Utmazyan Coachings-ում ես հանդես եմ գալիս որպես հանրային խոսքի մարզիչ եւ թրեյնինգներ եմ անցկացնում ինչպես անհատների, այնպես էլ ընկերությունների թիմերի համար:  Կարելի է ասլ՝ ես օգնում եմ մարդկանց խոսել ավելի լավ, հաղթահարել հուզմունքը, գտնել իրենց ձայնն ու այն դարձնել լսելի:



- Արդյո՞ք  մեր հանրությունը հետաքրքրված է հանրային խոսքի թրեյնինգներով։

- Այսօր արդեն շատ վստահ կարող եմ ասել՝ այո, ինչը շատ ուրախալի է: Ինձ համար հատկապես ուրախալի է այն փաստը, որ մարդիկ ցանկություն ունեն աշխատելու իրենց վրա եւ լրացնելու իրենց գիտելիքը այն ոլորտներում, որտեղ  թերանում են: Հանրային խոսքը այն գործիքն է, որին տիրապետելով կարելի է հաջողության հասնել յուրաքնչյուր բնագավառում:

- Հրաչուհի՛, ու՞մ եք շնորհակալ ձեր հաջողությունների համար։

- Ընտանիքիս, ընկերներիս ու գործընկերներիս, ովքեր մշտապես ինձ ուժ են տալիս ավելին անելու ու չկանգնելու:



- Հանրության մոտ այնպիսի տպավորություն է, որ ձեր ամենամեծ խորհրդատուն ձեր հայրն է, իրո՞ք այդպես է․․․

- Հանրության տպավորությունը սխալ չէ իհարկե։/Ծիծաղում է դերասանուհին/

- Այն որ խելացի,հաջողակ, գեղեցիկ եք միանշանակ է, ամեն դեպքում, ունե՞ք բնավորության գծեր, որոնք տանել չեք կարողանում։

- Իհարկե, կան, բայց ես սովորել եմ սիրել ինձ այնպիսին, ինչպիսին կամ, ու էլ ինքնս ինձ հետ կռիվ չեմ տալիս։

-Ասում են՝ տարիքի հետ մարդը, դառնում է ավելի բծախնդիր, Ձեր դեպքում այդպե՞ս  է։ 

- Ոչ, ուղղակի տարիքի հետ ես շատ ավելի հստակ գիտեմ, թե ինչ  եմ ուզում այս կյանքից եւ ինչ երեւույթներ ինձ համար պարզապես ընդունելի չեն ու ինչի հետ երբեք չեմ համակերպվի:



-Հանրությանը հետաքրքրող հարց.«Ինչու է Հրաչուհի Ութմազյանը դեռ միայնակ»։

- Որովհետեւ այդպես է ցանկացել Հրաչուհի Ութմազյանը։

-Ընթերցել վստահ եմ, որ սիրում եք, որոնք են այն գրքերը, որոնք փոխեցին Հրաչուհուն, կամ պարզապես՝ տեղ  գրավեցին նրա կյանքում։

- Կարդացած ամեն գիրք իր տեղն ունի իմ «գրքային» կենսագրության մեջ եւ ձեւավորել է ինձ որպես անհատ: Չեմ առանձնացնի:

-Խորհուրդ երիտասարդներին։

- Շատ աշխատեք ձեզ վրա: Եղեք այսօր ավելի լավը, քան երեկ էիք, եւ վաղը ավելի լավը, քան այսօր: Ոչինչ այս կյանքում միանգամից ու հենց այնպես չի լինում: