Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 17-09-2019
Ֆուջեյրիա՝ էմիրություն, որտեղ մեկտեղվում են հաճելին, գեղեցիկն ու հեքիաթայինը
Ֆուջերիան է, իր ողջ հմայքով, քարերով, մզկիթներով եւ իհարկե այցեքարտով՝ ծովով։

Ինչեւէ՝ սկսեմ սկզբից, աննկարագրել թեթեւ թռիչքից հետո, մոտ երկուսուկես ժամ անց ես արդեն Շարժայի օդանավակայանում էի, որտեղից դեռ մոտ երկու ժամ էլ պետք է մեքենայով հասնեի Ֆուջերիա։ Դուրս գալով օդանավակայանից առաջին բանն որը, որն ինձ հետաքրքրում էր, երբ կհասցնեմ զովանալ, քանի որ այստեղ ջերմաստիճանը հասնում է +43-45-ի, ինչևէ, ինձ դիմավորող տղան Սուլեյմանն էր, մարդ ով դարձավ իմ 1,30 ժամ տեւողությամբ ճանապարհի ընկերը։ Առաջին բանն, որն հարցրեցի Սուլեյմանին հետեւյալն էր`որոնք են Ֆուջերիայի հետաքրքրի վայրերը, երկար մտածելուց հետո Սուլեյմանն ասաց․ «Այստեղ հետաքրքիր վայրեր չկան,միայն ծովն,որ աննկարագրելի է»։

Երբ ասում ենք Էմիրություններ հասկանում ենք Դուբայ, որը մեզ հիշեցնում է բարձրահարկ շենքեր, լողավազաններ եւ միայն ու միայն վայելք,իսկ ահա Ֆուջեյրիան միակ էմիրություն է, որը ունի ելք դեպի Հնդկական օվկիանոս, այստեղ հաճախ չես տեսնի բարձրահակ շենքներ, սակայն այն, որ ճարտարապեությունն եւ մզկիթները հիացմունք կառաջացնեն դա միանշանակ է։

Նախկինում Ֆուջերիան եղել է Շարժա էմիրության մի մասը, եւ միայն 1953թ-ին ձեռք բերել իր անկախությունը։ Էմիրությունը գտնվում է Օմանի ծոցի ափին։ Ֆուջեյրան հայտնի է իր ավազե ծովափերով եւ հրվանդաններով, գեղատեսիլ ձորերով, բազմաթիվ հանքային ջրերի աղբյուրներով եւ օազիսներով, ինչպես նաեւ այն լավագույն վայրերից մեկն է ջրասուզության համար։ Շնորհիվ Օմանի ծոցի հարեւանությամբ գտնվելուն՝ Ֆուջեյրիայում մեղմ եւ հաճելի կլիմա է։ Ի տարբերություն մնացած էմիրությունների, այստեղ փոթորիկները եւ ջերմաստիճանի կտրուկ իջեցումները շատ հազվադեպ են:

Նրանց համար, ովքեր երազում են սուզվել, սակայն դեռեւս չեն համարձակվում դիմակով կամ սկուբով սուզվել, կարող են Ֆուջեյրայում իրականացնել իրենց երազանքը: Կան հիանալի դասընթացներ սկսնակների համար, որը լիովին անվտանգ է: Դուք կտեսնեք մի շարք էկզոտիկ ձկներ, ծովաստղեր եւ այլն:

Զբոսաշրջությունը Ֆուջեյրայում նոր է զարգանում, բայց շատ բան կարող է առաջարկել զբոսաշրջիկներին: Բոլոր ջրային սպորտաձեւերը, լեռնագնացություն, արաբական մշակույթ, հանգիստ ամենալավ հյուրանոցներում: Էմիրատի մարալային րիֆերը գրավիչ են լողալու եւ սուզվելու համար:

Ֆուջեյրիան հայտնի է իր հիանալի ավազե լողափներով, որոնցից կարելի է տեսնել հայտնի սար-կղզին, որը շուն է հիշեցնում: Ձեր տրամադրության տակ են նաեւ բազմազան խոհանոցը, հարմարավետ սրճարանները, կանաչ պալմաներով շրջապատված փոքր հյուրանոցները:

Ֆուջեյրիան զարմանալի գեղեցկությամբ էմիրություն է, որը տեղակայված է Հնդկական օվկիանոսի ափին՝ երկրի հվ․- արևելքում,այն իդեալական հանգստի վայր է նրանց համար, ովքեր նախընտրում են պասիվ եւ հանգիստ արձակուրդ։ 

Այստեղ դուք չեք կարող անտարբեր անցնել Շեյխ Զաիդի անունը կրող մզկիթի կողքով իր շքեղությամբ եւ մեծությայմբ այն երկրորդն է,իսկ առաջինը գտնվում է Աբու Դաբիում։

Այստեղ ամենհաճախը ենց նրա լուսանկարները,պաստառներն ու անունն եք լսելու։

1966 թվականին Շեյխ Զաիդը դարել է Աբու Դաբիի նահանգի էմիրը, հետագայում Շեյխ Զաիդը զբաղեցրել է ՄԱԷ-ի նախագահի պաշտոնը 38 տարիների ընթացքում։ Իր կառավարման շրջանում շեյխը վերընտրվել է 7-րդ անգամ 5-ամյա ժամկետով։

Ի դեպ, Ֆուջեյրիան հիանալի վայր է նայեւ shopping-ի համար։Այստեղ գործում է երկու մեծ առեւտրի կենտրոն ՝ Fujeriah city center-ը, եւ Fujeriah Mall-ը։

Ինչեւէ, եթե որեշել եք հանգստանալ,կամ պարզապես ճանապարհորդել,ապա Ֆուջեյրան բավական հետաքրքիր տարբերակ է, տաք երկրում լավ օրեր վայելեու ինչու չէ նաեւ այլազգի ընկերներ ձեռք բերելու համար։

Մինչ նոր հանդիպում Ֆուջերիա։ 

Պատկերասրահ՝ Ֆուջեյրիա