Նյութը՝ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամից
Տեղադրվել է 13-09-2019
«Ճանապարհ դեպի աշխատանք»․ կամավորների հայտագրում
«Ճանապարհ դեպի աշխատանք» ծրագրի շրջանակներում «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոնը փնտրում է կամավորների։

«Ճանապարհ դեպի աշխատանք» ծրագրի շրջանակներում «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոնը փնտրում է կամավորների, ովքեր պատրաստ են. 

  • հոկտեմբեր-փետրվար ամիսներին որպես մենթոր աշխատել 2 երիտասարդի հետ՝ ուղղորդելով նրանց աշխատանք որոնելու հարցերում, 
  • հոկտեմբերի 25-27-ին մասնակցել ծրագրի կամավորների վերապատրաստման եռօրյա դասընթացին, որն ուղղված է մենթորության և քոուչինգի հմտությունների զարգացմանը, 
  • ծրագրի մասնակիցների հետ միասին մասնակցել 48 ժամ տևողությամբ դասընթացի (12 հանդիպում՝ շաբաթ օրերին), որն ուղղված է աշխատաշուկայում երիտասարդների գրագետ ինքնաներկայացման (ինքնակենսագրական CV, մոտիվացիոն նամակ, աշխատանքային հարցազրույց), հաղորդակցման, ինքնակառավարման հմտությունների զարգացմանը և անհատական աճին, 
  • ամիսը մեկ անգամ մասնակիցների հետ միասին իրականացնել ծրագրի գնահատում: 

*Ծրագրին որպես կամավոր կարող են դիմել աշխատանքային փորձ ունեցող անձինք: 

*Ծրագիրն իրականացվում է Երևան քաղաքում, բացառությամբ կամավորների վերապատրաստման եռօրյա դասընթացի (հոկտեմբերի 25-27), որն իրականացվելու է Գյումրի քաղաքում: 

Ծրագրի նպատակն է աջակցել երիտասարդների աշխատաշուկա մուտք գործելու և աշխատանքային հմտությունները զարգացնելու հարցերում: 

Ծրագրում որպես մասնակիցներ ներգրավվում են երկու խումբ երիտասարդներ. 

Խումբ 1. Կամավորներ, ովքեր որպես մենթորներ աշխատում են 2 երիտասարդի հետ՝ ուղղորդելով նրանց աշխատանք փնտրելու հարցերում, 

Խումբ 2. Շահառուներ, ովքեր փնտրում են աշխատանք և ցանկանում են զարգացնել իրենց աշխատանքային հմտությունները: 

Ծրագրի ընթացքում. 

  • կամավորները և շահառուները միասին մասնակցում են 48 ժամ տևողությամբ դասընթացի, որը տեղի է ունենում շաբաթ օրերին (12 հանդիպում) և ներառում է հետևյալ թեմաները,
  • ինքնաներկայացում (ինքնակեսնագրական /CV/, մոտիվացիոն նամակ, աշխատանքային հարցազրույց), 
  • նպատակադրում,
  • անհատական աճի պլանավորում,
  • աշխատանքային իրավունք,
  • աշխատանքային էթիկա,
  • հաղորդակցում և թիմային աշխատանք,
  • ժամանակի կառավարում,
  • հույզերի և սթրեսի կառավարում և այլն: 

Կամավորները և շահառուները դասընթացին մասնակցելուց բացի միասին պատրաստում են աշխատանքի դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, դիմում են տարբեր հաստիքների, նախապատրաստվում են աշխատանքային հարցազրույցների, ինչպես նաև պարբերաբար իրականացնում են զարգացվող հմտությունների գնահատում:

Ծրագրի կամավորները շահառուների հետ աշխատանքից բացի մասնակցում են նաև այլ հանդիպումների՝ կամավորների վերապատրաստման եռօրյա դասընթացին, որն ուղղված է մենթորության և քոուչինգի հմտությունների զարգացմանը: 

Ամիսը 1 անգամ մասնակցում են ծրագրի թիմի հետ հանդիպումներին՝ ուղղված ծրագրի գնահատմանն ու ընթացիկ խնդիրների կարգավորմանը:

Ինչպե՞ս դիմել
Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել այս հայտադիմումը:  

Հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 29, հեռ.  010 54 18 44, 091 54 18 44, (աշխ. ժամեր՝ երեքշաբթի-շաբաթ՝ 9:00-13:00, 14:00-18:00):