Նյութը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
Տեղադրվել է 29-07-2019
«ՀՀ 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական հանձնաժողովի ձևավորման մրցույթ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ձևավորման նպատակով:

Հանձնաժողովը կազմվելու է 10 փորձագետներից, որոնք ընտրվելու են «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի կողմից` համաձայն ներկայացված հայտերի: 

Հանձնաժողովը, առաջնորդվելով «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կանոնակարգով (կցվում է)՝ իրականացնում է մրցութային հայտերի փորձագիտական գնահատումը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել դիմում, որի մեջ պետք է ներառել տեղեկատվություն երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացրած փորձագիտական գործունեության, հասարակական ակտիվության վերաբերյալ, անձնագրի պատճեն, ինքնակենսագրություն, ինչպես նաև մոտիվացիոն նամակ: 

«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտերի ուսումնասիրման համար քաղաքներ այցելությունների օրեր են սահմանվել՝ 
Կապան - 2019 թ. հոկտեմբերի 2-3-ը
Գորիս - 2019 թ. հոկտեմբերի 3-4-ը
Գավառ - 2019 թ. հոկտեմբերի 8-ը
Արմավիր - 2019 թ. հոկտեմբերի 10-ը
Հրազդան - 2019 թ. հոկտեմբերի 11-ը:

Դիմումներն անհրաժեշտ է հասցեագրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի նախագահ Գևորգ Լոռեցյանին և ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն կամ ուղարկել msy@msy.am էլեկտրոնային փոստով: 

Դիմումներն ընդունվում են 2019 թվականի հուլիսի 29-ից սեպտեմբերի 2-ը ներառյալ: 

Ուշադրություն. դիմումներ չեն կարող ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտատու քաղաքներում (Արմավիր, Գավառ, Կապան, Գորիս, Հրազդան) գործունեություն ծավալող և մշտական գրանցում ունեցող թեկնածուները։