Եվրո 2019. Իսպանիայի հավաքականը եզրափակչում է

Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության կիսաեզրափակչում հանդիպեցին Իսպանիայի ու Ֆրանսիայի ընտրանիները:
Կամ 90 րոպե հիմնական ժամանակը կամ 30 րոպե լրացուցիչ ժամանակը պետք է որոշեին հաղթողին: Երկու թիմերն էլ բավականին զգուշավոր էին խաղում, չնայած բազմաթիվ գրոհների: Ի վերջո, ո՛չ հիմնական, ո՛չ լրացուցիչ ժամանակում թիմերը չկարողացան գրավել միմյանց դարպասները:
Խաղի 120-րդ րոպեին հնչած մրցավարի սուլոցի ձայնն ազդարարեց խաղի դրամատիկ պահի մեկնարկը՝ 11 մետրանոցներ: Իսպանիայի հավաքականը կարողացավ հաղթահարել դրամատիկական պահերը՝ 4;3 հաշվով հաղթելով Ֆրանսիայի ընտրանուն:
Եզրափակչում Իսպանիայի հավաքականը կխաղա գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի հետ:
Նշենք, որ եզրափակիչ խաղը տեղի կունենա հուլիսի 27-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: