Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 21-07-2019
Եվրո 2019․ Իսպանիա-Իտալիա խաղն ավարտվեց 2։1 հաշվով
Մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2019թ․ առաջնության խմբային փուլի վերջին տուրի խաղում մրցեցին Իսպանիայի և Իտալիայի հավաքականները։ Այս խաղի խաղթող Իսպանիայի հավաքականը ստացավ եզրափակչում խաղալու հնարավորություն։

Չնայած իտալացիներն առաջին խաղակեսում Մերոլայի գոլից հետո առաջատար էին, սակայն երկրորդ խաղակեսում ինքնագոլը փոխեց խաղի ընթացքը։ Ինքնագոլի հեղինակ դարձավ Գավիոլին։ Իսկ Իսպանիայի հավաքականի խաղացող Ռուիսի գոլն ամրապնդեց վերջիններիս հաղթանակը։ Իսպանիան այսպիսով 1։0 հաշվով հաղթեց Իտալիայի հավաքականին։ 

Նշենք, որ Իսպանիայի հակառակորդը կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականն է։ Վերջինս իր ուղեգիրը կիսաեզրափակիչ ստացել էր՝ իր խմբում առաջատար լինելու համար։