Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 22-07-2019
Իռլանդիան կիսաեզրափակչում կխաղա Պորտուգալիայի հետ
Հուլիսի 21-ին ուշադրության կենտրոնում Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության երրորդ փուլն էր: Բ խմբի խաղացողների համար որոշից չէ, քանի որ այդպիսով պետք է որոշվեին եզրափակչում հանդես եկողները:

Ֆրանսիան արդեն երկրորդ փուլի վերջում կարողացել էր հայտնվել եզրափակչում՝ առավելություն ունենալով մյուս թիմերի նկատմամբ:  

Իսկ Իռլանդիայի, Չեխիայի և Նորվեգիայի համար երեկոյի խաղը որոշիչ  դարձավ: 

Արդյունքում Իռլանդիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց: Վերջինս կիսաեզրափակչում հանդես կգա Ա խմբի հաղթող Պորտուգալիայի հավաքականի հետ խաղում: 

Կիսաեզրափակիչը կկայանա Երևանում՝ հուլիսի 24-ին: