
Այն ներառելու է նաև ուսուցողական մասեր. ազգային երգ ու պարի ուսումնասիրություն, հայկական պետություններին սպառնացող աշխարհաքաղաքական իրավիճակի քննարկում պատմաբանների և քաղաքագետների հետ, մոռացված ավանդույթների, խաղերի վերաիմաստավորում։
Առաջին տարին մասնակիցները միայն Բերդի տարածաշրջանից էին, իսկ արդեն երկրորդ տարին (հետայսու) այն ունենում է համապետական բնույթ։ Արշավը համախմբում է տարածաշրջանի շնորհալի պատանի երիտասարդներին և հնարավորություն տալիս ինքնադրսևորվելու։ Սա լավագույն առաջարկն է նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել Շամշադինը, ձեռք բերել նոր ընկերներ, ստանալ նոր գիտելիքներ։
Տեղեկացնենք, որ ամեն ինչ տրամադրվում է «Եռագույն արահետ» հայրենագիտական նախաձեռնության կողմից` ներառյալ վրանները և ուտելիքը:
Արշավին կարող են մասնակցել 15-25 տարեկան անձինք:
Այս տարի արշավը տեղի կունենա օգոստոսի 3-8-ը։
Մասնակիցների ընտրությունը լինելու է 2 փուլով։ Առաջին՝ հայտերի փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն մասնակցելու հարցազույցի փուլին։
Հայտերի լրացման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է։
Մաղթում ենք հաջողություն։