Նյութը՝ Երիտասարդական քաղքականության վարչությունից
Լուսանկարները՝ Երիտասարդական քաղքականության վարչությունից
Տեղադրվել է 26-06-2019
Արևելյան գործընկերության 4-րդ երիտասարդական ֆորում
Այս տարի նշվում է Արևելյան գործընկերության տասնամյակը, որի առիթով Լիտվայի Հանրապետության Վիլնյուս քաղաքում հունիսի 17-20-ը կազմակերպվել էր Արևելյան գործընկերության 4-րդ երիտասարդական ֆորումը:

Ֆորումին մասնակցում էին Արևելյան գործընկերության երկրների երիտասարդության, երիտասարդական կազմակերպությունների և երիտասարդության հարցերով զբաղվող, երիտասարդների հետ աշխատող  հաստատությունների, կառույցների, Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի,  միջազգային երիտասարդական կազմակերպությունների շուրջ 250 մասնակից ներկայացուցիչներ, փորձագետներ: 

Ֆորումը նվիրված էր երիտասարդության արդի հիմնախնդիրներին:



Հիմնական նպատակներն էին՝ նշել Եվրոպական միության և Արևելյան գործընկերության համագործակցության տասնամյակը, խրախուսել Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների երիտասարդական քաղաքականության պատասխանատուների, երիտասարդական աշխատողների, փորձագետների, երիտասարդների խնդիրներով զբաղվող կազմակերպությունների միջև փորձի փոխանակումը և համագործակցության  զարգացումը:

Ֆորումին, ինչպես նաև ի նշանավորումն Արևելյան գործընկերության տասնամյակի երիտասարդական քաղաքականության մշակման համար պատասխանատու նախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների համար կազմակերպված երիտասարդության թեմատիկայով կլոր սեղան-քննարկմանը,  մասնակցել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը:

Վիլնյուսի Արևելյան գործընկերության 4-րդ երիտասարդական ֆորումին Հայաստանը մասնակցում էր հետևյալ կազմով.

Անի Հովսեփյան, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, Կարիերայի կենտրոնի մասնագետ, Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի դասախոս և հետազոտող,
Արթուր Նաջարյան Գյումրու «Երիտասարդական կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանում «Էրազմուս+ Երիտասարդություն և Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի ղեկավար,
Գրիգոր Երիցյան, Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ, ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորում,
Լիլիթ Բրոյան, Girls in Tech Armenia ՀԿ, ծրագրերի համակարգող,
Ալեքսանյան Հեղինե, «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության վերլուծաբան,
Մարիամ Զադոյան, Երիտասարդ եվրոպական դեսպան,
Սյուզաննա Սողոմոնյան, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ,
Ծատուրյան Մանե, Երիտասարդ եվրոպական դեսպան,
Նենսի Մկրտչյան Երիտասարդ եվրոպական դեսպան,
Արփինե Հարությունյան, Զարգացման Նախաձեռնություններ ՀԿ,  
Սուրեն Մխիթարյան Սոցիալական ձեռներեցության և ծրագրերի մշակման գծով փորձագետ: