«Թեթև վարքի տեր տատիկը» ֆիլմում գլխավոր դերը կկերտի Միխայիլ Գալուստյանը

Ռուսական «Թեթև վարքի տեր տատիկը» կատակերգության հեղինակ Մարյուս Վայսբերգը խոստացել է Միխայիլ Գալուստյանին նկարահանել նրա համար անսպասելի լուրջ դերում: Ապագա նախագիծը նա ներկայացրել է չորեքշաբթի` ՌԴ մշակույթի նախարարությունում կայացած ազգային ֆիլմարտադրությանը նվիրված նիստի ժամանակ:
Գրասենյակային աշխատանքի մասին պատմող ֆիլմը կկոչվի «Ազատել Ժորային»: «Գալուստյանի տաղանդը, ինչպես ինձ թվում է, կինոյում գնահատված չէ»,- ասել է ռեժիսորը և հավելել. «Հույս ունեմ, կհաջողվի նրա համար բենեֆիս կազմակերպել: Կարծում եմ, որ նա բոլորին կզարմացնի քնարականությամբ և դրամայով, որին ինքն ընդունակ է»:
Ֆիլմի արտադրական բյուջեն կկազմի 100 մլն ռուբլի: Ֆիլմի թողարկումը նախատեսվում է 2021թ. մարտին:
Ֆիլմում Գալուստյանի հետ կխաղան Անաստասիա Ուկոլովան, Իգոր Վերնիկը, Ալեքսանդր Պալը, Միխայիլ Եֆրեմովը, Պավել Դերեվյանկոն, Քրիստինա Ասմուսը:
Աղբյուրը` https://tass.ru/kultura/6567620
Վերջին լուրեր