Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 24-06-2019
Խաղամոլ հայտնիները
Հոգեբանները խաղամոլության պատճառներից համարում են մենակությունը, ագահությունը, ալարկոտությունը: Դժվար է հավատալ և պատկերացնել, սակայն մեզ հայտնի մարդկանցից շատերը եղել են խաղամոլ:

Ստորև ներկայացնում ենք նրանցից մի քանիսին.

Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկին 

Հայտնի գրող Պուշկինն իր գրական գործունեության համար վաստակել է ավելի քան 250 000 ռուբլի: 19-րդ դարի առաջին կեսի համար դա հսկայական գումար էր համարվում: Սակայն, հայտնի գրողն իր գումարի մեծ մասը վատնում էր թղթախաղի վրա, ինչի արդյունքում նա հսկայական պարտքեր էր կուտակել: Ողբերգական մահվանից հետո, սակայն Նիկոլայ 1-ինի հրամանով գանձարանից նրա պարտքերը մարվում են:

Ֆյոդր Միխայելովիչ Դոստոևսկի

Գտնվելով արտասահմանում, Դոստոևսկին այցելում է խաղատուն: Վերջինիս այնքան է գրավում գումար վաստակելու մոլուցքը, որ նա փորձում է իր բախտը, ավելին, դառնում խաղատան մշտական այցելուն: Անգամ հաղթանակները նրան չէին կանգնեցնում, ինչը, սակայն նրա համար մեկ անգամ շրջադարձային եղավ. նա մեկ օրում կորցրեց ողջ գումարը: Վերջինս հսկայական պարտքեր կուտակեց: Իր «Խաղացողը» վեպը նա գրել է հենց այդ ընթացքում: Գրողը չէր կորցնում իր ունեցվածքը հետ բերելու  և պարտքերից ազատվելու հույսը:

Նիկոլայ Նեկրասով

Եվս մեկ հայտնի գրող, ով տարված էր թղթախաղով: Նա մոլի խաղացող էր և իր եկամտի հիմնական աղբյուրը ստանում էր թղթախաղից: Այդ ժամանակահատվածում նա բավականին քիչ գումար էր վաստակում գրելով, ուստի թղթախաղը, կարելի է ասել, նրա ապրուստի միջոցն էր: 

Նիկոլայ Միխայլովիչ Պրժևալսկի

Ռուս հայտնի զբոսաշրջիկ Նիկոլայ Միխայլովիչը, մշտապես սիրում էր կրկնել. «Ես խաղում եմ, որպեսզի անկախություն շահեմ»: Սակայն սրանք դատարկ խոսքեր չէին: 1868թ. ձմռանը նա մի գիշերում շահում է 12 000 ռուբլի և հայտարարում, որ արդեն լավ է ապրում և լիովին անկախ է: Այդ գումարներով նա կարողանում էր ճամփորդել: 

Բեն Աֆլեք

Ամերիկացի դերասանը ևս տարված էր խաղամոլությամբ: Վերջինիս կինը, սակայն մշտապես հայտարարում էր, որ ամուսինը բուժման կուրսեր է անցնում, ուստի նրա վիճակը վերահսկվում է: Ինքը` դերասանը, վստահ է, որ երբեք չի կորցնի իր ունեցվածքը, քանի որ մոտ 70 միլիոն դոլար ունեցվածք ունի: 

Մայքլ Ջորդան

Պրոֆեսիոնալ բասկետբոլի լեգենդ Մայքլ Ջորդանն ասել էր, որ պատրաստ է մասնակցել բոլոր միջոցառումներին, որտեղ կա գումար և ռիսկ: Արդյունքում նա հսկայական գումարներ սկսեց կորցնել խաղատներում: Ակումբում, որտեղ նա մարզվում էր, փորձում էին հետ պահել նման միջոցառումներին մասնակցելուց, սակայն ապարդյուն: Անգամ սպառնալիքներն անզոր էին: 

Աղբյուրըhttps://i-fakt.ru