Նյութը՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից
Լուսանկարները՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից
Տեղադրվել է 24-06-2019
Հայ սամբիստները Հայաստան են վերադառնում մեդալներով
Հունիսի 24-ին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարող Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը հայրենիք կբերի նաև Հայաստանի սամբոյի հավաքականի անդամներին, ովքեր փայլեցին Մինսկում անցկացվող 2-րդ Եվրոպական խաղերում:

Հիշեցնենք, որ մեր վեց սամբիստներից երեքը նվաճեցին մեդալներ
Արսեն Ղազարյան (74կգ) - բրոնզ
Դավիթ Գրիգորյան (82կգ) - արծաթ
Տիգրան Կիրակոսյան (52կգ) - ոսկի

Միասին դիմավորենք մեր հերոսներին, ովքեր բարձր պահեցին հայոց պատիվը տարվա կարևորագույն մարզական միջացառմանը: