Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 23-06-2019
Քաղցրավենիքի տոն՝ Հյուսիսային պողոտայում
Հյուսիսային պողոտայում հունիսի 22–ին իսկական քաղցրավենիքի տոն էր: «Բարև, մայրիկը» և «Խաղաղության Քաղաք» բարեգործական ՀԿ-ն անցկացրին Քաղցրավենիքի փառատոնը:

Փոքրիկների համար անցկացվում էին խաղեր, շոուներ: Միջոցառումը բարեգործական բնույթ էր կրում և տաղավարների վարձակալությունից ստացված հասույթը կծառայի «Խաղաղության Քաղաք» բարեգործական ՀԿ ծրագրերի համար: Կազմակերպությունն արդեն մի քանի տարի է իրականացնում է տարբեր հիվանդություններ ունեցող երեխաների երազանքներն ու այս փառատոնի հասույթի մի մասն էլ ուղղվելու է այդ նպատակին: Այս տարի փառատոնին մասնակցում էր 30 տաղավար:   

Ի դեպ, միջոցառմանը մասնակցել է նաև Հ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դստեր` Արփի Փաշինյանի հետ: Աննա Հակոբյանը դստեր հետ շրջել է տաղավարներով, կատարել գնումներ, շփվել և լուսանկարվել փառատոնի մասնակիցների և անցորդների հետ: