Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 22-06-2019
Հետաքրքիր փաստեր օնլայն գնումների մասին
Օնլայն գնումները վերջին տարիներին բավականին մեծ տարածում ունեն: Այն ոչ միայն լավ տաբերակ է բիզնեսը զարգացնելու, այլ ցանկալի ապրանքն աշխարհի տարբեր կետերից ստանալու առումով:

Վիճակագրական տվյալները փաստում են, որ առավել շատ պահանջարկ ունի հագուստը, կոշիկը, էլեկտրոնիկան և գրքերը: 



Վճարման տարբերակները ևս տարբեր են: Օրինակ` ԱՊՀ երկրներում առավել շատ վճարում են կանխիկ` ապրանքը ստանալու պահին, իսկ եվրոպական երկրներում` բանկային քարտերով: 

Պատվերների 30%-ը կատարվում է բջջային հեռախոսի միջոցով, ընդ որում` այդ տոկոսը գնալով ավելանում է: Օնլայն խանութով զբաղվողներն իրենց կայքը պետք է հարմարեցնեն և' համակարգչով օգտվողներին, և' հեռախոսով: Կայքը պետք է լինի հարմարավետ` երկու դեպքում էլ: 



2019թ. վերջին ակնկալվում է, որ օնլայն գնումներն աշխարհում պետք է հասնեն 2 տրիլիոն դոլարի, ինչը 2017թ. համեմատ 6%-ով ավել կլինի: Այս վիճակագրությունն իսկապես ազդեցիկ է:  Իսկ 2020թ. առավել բարձր ցուցանիշ է կանխատեսվում: 



Ստորև կցված պատկերում կարող եք տեսնել 10 խոշոր շուկաները: Առաջին տեղում ինչպես տեսնում ենք Չինաստանն է: Այս փաստն իհարկե զարմանալի չէ, քանի ոչ չինական ապրանքներ կարելի է գտնել աշխարհի տարբեր մասերում: Երկրորդ հորիզոնականում ԱՄՆ-ն է: Եռյակը եզրափակում է Մեծ Բրիտանիան: 



Օնլայն գնում կատարողների 64%-ը նախընտրում է գնումներ կատարել բջջային հավելվածների միջոցով, իսկ 52%-ը` բրաուզերների: 



Վճարային համակարգում լիդերի կարգավիճակում «Apple Pay»-ն է: Երկրորդ տեղում «Paypal»-ն է, իսկ 3-րդ տեղում` «Google Wallet»-ը: 



Իսկ թե որ երկրներից են առավել շատ օնլայն գնումներ կատարում, կարող եք տեսնել ստորև կցված պատկերում: Առաջին տեղում է Մեծ Բրիտանիան` 81%: Ցուցակը եզրափակում է Մակեդոնիան` 11%: