Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 18-06-2019
Breakletics-ի հիմնադիր Պետեր Սովինսկին բաց դաս կանցկացնի ԻնՍպորտում
Առաջին անգամ Հայաստանում հունիսի 22-ին` ժամը 13:00-ին, ԻնՍպորտում մարզաառողջարանային կենտրոնում տեղի կունենա Breakletics - HIIT the Beat բաց դասընթաց, որը կվարի Բեռլինից ժամանած Breakletics-ի հիմնադիր, աշխարհահռչակ Պետեր Սովինսկին:

Ի՞նչ է բրեյքլետիկսը: Այն ֆիթնեսի, բրեյք դանսի և վորքաութի սինթեզ է: Ներառում է պիլատեսի, յոգայի, պարերի և ֆունկցիոնալ թրեյնինգի լավագույն տարրերը: Պարապմունքներն անցկացվում են դինամիկ և գեղեցիկ երաժշտության ներքո, վարժությունները տարբեր են ու տարաբնույթ բարդության: Բրեյքլետիկսն այն մարդկանց համար է, ովքեր սիրում են ակտիվ ապրելակերպը:

Սպորտի այս տեսակը պարզապես մարզում չէ. այն թույլ է տալիս զարգացնել ստեղծարար մտածողությունը: Ընդ որում՝ յուրաքանչյուրն ինքն է ընտրում բարդության իր աստիճանը: Սպորտի այս տարատեսակն այսօր գրավում է ամբողջ աշխարհը՝ ձեռք բերելով համակիրների տարբեր երկրներից: 

Բրեյքլետիկսը հիմնադրվել է Պետեր Սովինսկու կողմից: Նա 17 տարուց ավելի պարում է, իսկ կյանքը կենտրոնացրել է բրեյքլետիկսի վրա: Դրանով սկսել է զբաղվել ոտքի վնասվածքից հետո: Հայ մարզասերները սպորտի այս տարատեսակի հիմնադրին հանդիպելու բացառիկ հնարավորություն ունեն: