Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 11-06-2019
Կայարաններ, որտեղ ժամանակն արագ է թռչում
Հետաքրքիր փաստերի շարքում այս անգամ ներկայացնում ենք աշխարհի այն կայարանները, որտեղ սպասելն իրական հաճույք է պատճառում: Այդ կայարաններում ժամանակն աննկարագրելի արագ է թռչում:

Հնդկաստանի արևմուտքում գտնվող Մումբայ քաղաքում գործում է հայտնի Չխատրապատի Շիվաջի կայարանը: Այն մինչև 1996թ. կրել է Վիկտորյա թագուհու անունը, իսկ 1996-ից սկսած` Հնդկաստանի ազգային հերոս Չխատրապատի Շիվաջիի: Կայարանի ճարտարապետը Ֆրեդերիկ Սթիվենսն է, որն իր աշխատանքում օգտագործել է յուրահատուկ լուծումներ: Ընդ որում` նա այս աշխատանքի համար վարձատրվել է 27 000 դոլարով: Շուրջ 10 տարվա ընթացքում կառուցված կայարանն ըդնգրկված է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում: 



Մադրիդի հայտնի Ատոչա կայարանն Իսպանիայի ամենահին կայարաններից է: Այն կառուցվել է 1851թ.-ին` Իզաբելլա 2-րդ թագուհու հրամանով: Կառուցումից 40 տարի անց տեղի ունեցած հրդեհը դադարեցրեց կայարանի աշխատանքները, սակայն  1892թ.-ին այն կրկին գործարկվել է: Ատոչայի կայարանի նախագծման հարցում իր դերն է ունեցել նաև Գուստավ Էյֆեյլը, որը հայտնի Էյֆեյլյան աշտարակի հեղինակն է: 1992թ. այն վերանորոգման ենթարկվեց, ինչն առավել շքեղ տեսք հաղորդեց կայարանին: Նրա յուրահատկություններից մեկը տարածքում գործող բուսաբանական այգին է, ինչպես նաև սրճարաններն ու առևտրի կենտրոնները: 



Կանադզավա կայարանը Ճապոնիայի ամենահին կայարանն է: Այն իր առաջին ուղևորներին ընդունել է 1851թ.-ին: 2005թ. այն վերանորոգման է ենթարկվել: Ճապոնացիները, սակայն ճարտարապետական լուծումների հարցում ոչ միանշանակ տեսակետներ են հայտնել, իսկ ահա զբոսաշրջիկները կարծում են, որ յուրահատուկ ճարտարապետական լուծումները գրավիչ ու հաճելի են դարձրել միջավայրը: Տարածքում կան շատրվաններ, ռեստորան, այգի: Այն ամենը, ինչ իրենց գնացքին սպասողների ժամանակը հաճելի է դարձնում: 



Առաջին երկաթգիծը Եվրոպայում հայտնվել է 1835թ.-ին, իսկ արդեն 7 տարի անց` Լյեժ-Գիլլեմին կայանը (Բելգիա): 1958 թ.-ին շենքն ամբողջովին վերակառուցվել էր այդ ժամանակի չափանիշներով: Վերակառուցված Լիեժ-Գուիլմենայի ճարտարապետը Սանտյագո Կալատավան էր: 2009-ին կայարանն իր այցելուներին ներկայացավ առավել շքեղ տեսքով: Բացման արարողությունն ուղեկցում էին գունագեղ շոու-ծրագրով և հրավառությամբ, որը բավականին նման էր ֆուտբոլի առաջնության բացմանը: 9 երկաթուղային ուղիներն ու 5 պլատֆորմներն ընդգրկում են ապակե գմբեթը `200 մետր լայնությամբ և 35 մետր բարձրությամբ: Այնպիսի տպավորություն է, որ կառույցը կախված է օդում, սակայն դա միայն վիզուալ առումով: Այս գեղեցկության շինարարությունը կազմում էր 312 մլն դոլար: Այն Եվրոպայում գտնվող մի քանի երկաթուղային կայաններից մեկն է, որն անմիջականորեն կապված է ավտոճանապարհներին, ուստի ավտոբուսները կանգ են առնում այստեղ:



Ստորև կցված լուսանկարում դուք տեսնում եք կայարանի պատկեր, որը փոխարինել է 120 տարի ծառայած Քուվիշևի կայարանին: Այն հսկայական շինություն է` 100 մետր բարձրություն ունեցող ապակե ճակատով և ավելի քան 32 հազար քառակուսի մետր տարածքով: Ռուսաստանի Սամարա քաղաքում գտնվող այս կայարանում գործում է 12 երկաթուղային գիծ, 5 պլատֆորմ և 2 մեծ սպասասրահ, որոնք ապահովված են հարմարավետ տեղերով, համակարգչային սարքավորումներով, ամառային և ձմեռային այգով: 



Պորտուգալիայում գտնվող Ռոսիու կայարանը զբոսաշրջիկները հաճախ թանգարանի հետ են շփոթում: Այն բավականին համեստ տեսք ունի, որը պահպանվել է դեռ 19-րդ դարից: Կայանը համալիր ինժեներական կառույց է և համարվում է արվեստի ստեղծագործություն: Երկաթուղային գծերի շինարարության ընթացքում թունելը փորվել է 2.6 կմ:  Դա արվել է, որպեսզի չխանգարեն մեքենաների երթևեկությանը, քանի որ ճանապարհներն անցնում են Լիսաբոնի կենտրոնական հատվածով:



Ֆրանսիական Լյա Գար կայարանն արտաքինից նման է հսկայական ապակե գնդի: Ֆրանսիայում առաջին կայարանը կառուցվել է 1854թ.ին: Այդ ժամանակ դա ոչ միայն ուղեևորների համար էր նախատեսված, այլև հանդիսանում էր ապրանքների տեսակավորման կայան: Հետագայում կայանը քանդվեց և վերակառուցվեց: 2006թ.-ին կայարանին է միացել արագընթաց գնացքների ցանցը, իսկ շենքը վերակառուցվել է: Կառուցվեց նաև ապակե գունդ, որը կշռում է 900 տոննա: Շինարարության արժեքը 150 մլն դոլար է: 



Աղբյուրը` https://planetofhotels.com