Նյութը՝ «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ-ից
Տեղադրվել է 02-06-2019
«Հայաստանի համայնքների հիմնախնդիրները, դրանց լուծման «խելացի» ուղիները». գիտաժողով
«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն հասարակական կազմակերպությունը ««ՀամաԶարԿ» կոալիցիայի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում 2019 թվականի հունիսի 27-ին Գյումրիում կազմակերպում է «Հայաստանի համայնքների հիմնախնդիրները, դրանց լուծման «խելացի» ուղիները» թեմայով երիտասարդական գիտաժողով։

Ովքեր կարող են մասնակցել գիտաժողովին
Գիտաժողովին կարող են մասնակցել բոլոր համայնքների մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականները, հայաստանյան բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների ասպիրանտները/ հայցորդները, մագիստրանտներն ու 2-րդ և բարձր կուրսերի ուսանողները։ Գիտաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան բարձրաձայնել Հայաստանի համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները և առաջարկել դրանց լուծման «խելացի» 1 ուղիները։

Գիտական հոդվածներին ներկայացվող տեխնիկական պահանջներ՝
Համակարգչային շարվածքը
՝ MS Word 2003-2016 ծրագիր,
Էջի ֆորմատը՝ B5 (176*250 մմ), լուսանցքները բոլոր կողմերից` 20 մմ,
Ծավալը՝ 7-15 էջ` ներառյալ ամփոփագրերը,
Տեքստի տառատեսակը՝ հայերեն՝ Arial AMU (տառատեսակը կարող եք բեռնել այստեղից), ռուսերեն և անգլերեն՝ Times New Roman,
Հոդվածի ներկայացման լեզուն՝ հայերեն։

Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 13 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը:

Մանրամասները կարող եք գտնել այստեղ։