Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 18-05-2019
Ոչինչ չանելու մրցույթ
Ի՞նչ պետք է անել չեմպիոն դառնալու համար: Տարիներ շարունակ մարզվել, վազել հազարավոր կիլոմետրեր, բարձրացնել անհավանական ծանության ծանրաձող...: Այս ամենը պահանջում է մեծ ջանք և աշխատասիրություն:

Սակայն պարզվում է, որ չեմպիոն կարող են դառնալ նաև ոչինչ չանելով: Զարմացա՞ք...Այո', նման բան գոյություն ունի: Արդեն մի քանի տարի է, ինչ Հարավային Կորեայում անցկացվում է ոչինչ չանելու մրցույթ 

2014թ. նկարչուհի Վուպս Յանը հասկացավ, որ իր կյանքն իրական խառնաշփոթ է, ավելին, նա երբեմն իրեն անհարմար էր զգում ոչինչ չանելու ժամանակ: Սակայն, նա մտածում է, որ եթե իր նման շատերը լինեն` ոչինչ չանող, ապա իրեն միայնակ չի զգա: 

Նկարչուհին որոշում է մրցույթ հայտարարել, որի ժամանակ մարդիկ ոչինչ չեն անի: Մրցույթի կանոնները հետևյալն են` 90 րոպե նստել, պառկել և նայել առաջ: Արգելված է օգտվել հեռախոսից, ինչպես նաև խոսել, ժպտալ: Սակայն թույլատրվում է կարիքները հոգալու համար մի քանի րոպե լքել տարածքը: 

Մասնակիցները գտնվում են խիստ հսկողության ներքո: Բացի դա, ամեն 15 րոպեն մեկ ստուգվում է մասնակիցների զարկերակի աշխատանքը: Այս մրցույթի մասնակիցների թիվը երբեմն ռեկորդային է համարվում: 

Ինչպես խոստովանում են մասնակիցներից շատերը, իրենք երկարատև պարապմունքներ են անցկացնում` մրցույթին մասնակցելուց առաջ: 

Շատերի համար նման մրցույթները հիմարություն են և ժամանակի անիմաստ կորուստ: Սակայն չպետք է շտապել ենթադրություններ անելիս: Գիտնականներն իրենց բացատրությունն ունեն: Մասնավորապես նրանք կարծում են, որ 21-րդ դարում մարդիկ հանգստության կարիք ունեն, քանի որ ծանրաբեռնված են թե' ֆիզիկապես, թե' մտավոր: Ուստի առավել շատ նրանք համար այդ 90 րոպեն հանգստի լավ տարբերակ է: 

Նյութի աղբյուրը` https://i-fakt.ru