Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 18-05-2019
Իսկ դուք ի՞նչ գիտեք քաղաքների մասին
Երբևէ ճամփորդելուց առաջ փորձել եք պարզել, թե տվյալ երկիրն ինչ պատմություն ունի, ինչպես է ընտրվել մայրաքաղաքը, ինչպես է անվանակոչվել: Եթե ոչ, ապա Eritasard.am-ը ձեզ հնարավորություն կտա իմանալ այդ ամենի մասին:

1712թ. Պյոտր Առաջինի հրամանով Ռուսաստանի մայրաքաղաքը հնագույն Մոսկվայից տեղափոխվեց երիտասարդ Սանկտ Պետերբուրգ: Այս կարգավիճակը տևեց մինչև 1918թ.: Չնայած Բրեստի խաղաղության ստորագրմանը, Առաջին համաշխարհային պատերազմը շարունակվեց: Ուստի մայրաքաղաքն անվտանգության նկատառումներից ելնելով անհրաժեշտ եղավ տեղափոխել Մոսկվա:
***
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը երկրի ամենամեծ քաղաքն է: Ավելին, անունը տրվել է երկու տարբեր քաղաքների անվան միաձուլումից` Բուդա և Պեշտ: 
***
Աշխարհի ամենափոքր մայրաքաղաքի կոչումը պատկանում է Ադամսթաունին, որը Խաղաղ օվկիանոսում գտնվող Փիթքերն կղզիների վարչական կենտրոնն է: Ունի 49 բնակիչ: Այստեղ ապրող երեխաները կրթություն են ստանում համացանցի միջոցով: 
***
Բոլիվիայի մայրաքաղաքի ամբողջական անունը շատերը դժվար են արտաբերում` Նուեստրա-սենյորա-դե-Լա-Պաս: Ընդ որում, այն աշխարհի ամենալեռնային մայրաքաղաքն է. ծովի մակերևույթից բարձր է 3600 մետր: Բարձրությունն ազդում է կլիմայի վրա, նույնիսկ ամռանը ջերմաստիճանը չի հասնում 20-ի: 
***
Ո՞րն է Շվեյցարիայի մայրաքաղաքը: Այս հարցին հաճախ դժվարանում են պատասխանել նույնիսկ գիտակները: Բայց փաստն այն է, որ Շվեյցարիայի Սահմանադրության մեջ չի խոսվում պետության մայրաքաղաքի մասին: Պետական խորհրդարանը և Դաշնային խորհուրդը տեղակայված են Բեռնում: Միևնույն ժամանակ, այն չի համարվում մայրաքաղաք, այլ միայն «դաշնային քաղաք»: Շվեյցարիան հավատում է, որ մայրաքաղաքի բացակայությունը ընդգծում է հանրապետությունը կազմող բոլոր կանտոնների (շրջան, գավառ) հավասարությունը:
***
Պրահան համարվում է Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը: Չեխիայի մայրաքաղաքի հինավուրց քաղաքի տեսքը պահպանելու համար արգելվում է տեղադրել արբանյակային վահանակներ և պլաստիկ պատուհաններ: 

Նյութի աղբյուրը`  https://i-fakt.ru