Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 18-04-2019
Ֆիլմադարան. «Հետո»` նոր մելոդրամա հայաստանյան կինոթատրոններում
Մտածում եք, թե ի՞նչ ֆիլմ դիտել հանգստյան օրերին:

Eritasard.am-ի «Ֆիլմադարան» նոր շարքը կգա օգնության: Նոր և հետաքրքիր ֆիլմեր, որոնք  անտարբեր չեն թողնի երիտասարդ ֆիլմասերներին: Այս շաբաթ ներկայացնում ենք «Հետո» մելոդրաման:

Այսօր՝ ապրիլի 18-ին, երևանյան կինոթատրոններում տեղի է ունենում «Հետո» ֆիլմի առաջին ցուցադրությունը:

«Հետո»-ն նկարահանվել է Աննա Թոդի վեպի հիման վրա։ Ֆիլմը սիրո պատմություն է։ Գլխավոր դերերում Ժոզեֆին Լենգֆորդն ու Հիրո Ֆայնսի-Տիֆանուն են: Ռեժիսորն է Ջեննի Գեյջը։ Պրոդյուսերներն են Աննա Թոդը, Լուգ Ուիլյամսը, Մարկ Կանտոն, Ջենիֆեր Ջիբգոտն, Կորտնի Սոլոմոնը, Արոն Լևիցը և Դեննիս Լ. Պելինոն: 

Ֆիլմը անհոգ աղջկա՝ Տեսսա Յանգի մասին է, որը գալիս է քոլլեջ՝ ուսում ստանալու նպատակով: Մտնելով հանրակացարանի սենյակ՝ նա հետևում է թողնում մորն ու ընկերոջը, ծանոթանում է անբարոյական և թեթևաբարո հարևանուհիների հետ: Նրանցից մեկը անհասկանալի կապի մեջ է Խարդին Սկոտի հետ: Չնայած որ երկու հերոսները շատ տարբեր են լինում, Խարդին Սկոտի և Տեսսա Յանգի ճակատագրական հանդիպումը դառնում է հենց այն կարևոր կետը, որից հետո հերոսների կյանքը բաժանվում է երկու մասի. այդ հանդիպումից առաջ և հետո:

Ֆիլմում ընդծվում է հերոսների սերը դեպի ընթերցանություն: Չնայած ֆիլմի գլխավոր հերոսուհին սովորում է տնտեսագիտության և բիզնեսի  մասնագիտացմամբ, նրա ձեռքերում հայտնվում է Շառլոթ Բրոնտեի «Հորդառատ անձրև» գիրքը: Հերոսները գրական մեջբերումներ են անում, անգամ Խարդին Սկոտը: Ֆիլմի առաջին հաջողությունը կայանում է հենց այս համատեքստում: 

Երկրորդ հաջողությունը, անշուշտ, ավստրալիացի Ժոզեֆին Լենգֆորդն է, որը Տեսսայի դերակատարն է: Թե՛ արտաքնապեստ և թե՛ հոգեպես՝ մտածելակերպով և աշխարհայացքուվ, հերոսուհին տարբերվում է այն միջավայրի մարդկանցից, որտեղ հայտնվել է. նրա բնական գեղեցկությունը հակադրվում է հասակակիցների արհեստական դիմահարդարումներին, իսկ էլեգանտ զգեստները՝ ճչացող հագուստներին: Հետաքրքիր է նաև, որ Տեսսան հանդիպում է ֆիլմի գրեթե բոլոր դրվագներում, բացառությամբ վերջինից:

Համացանցում օգտատերերի մի մասը այս ֆիլմը համարում է «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի՝ դեռահասների համար նախատեսված տարբերակ։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Գերմանիայում ապրիլի 11-ին: