Դրամաշնորհային մրցույթի հայտարարություն

Իջեւան քաղաքի համայնքային խնդիրների լուծման գործում երիտասարդների ակտիվությունը բարձրացնելու, հասարակական նախաձեռնությունները խթանելու նպատակով, Իջեւանի համայնքապետարանն ավագանու 19.03.2019թ թիվ 26 որոշման հիման վրա հայտարարում է 2 դրամաշնորհների մրցույթ, յուրաքանչյուրը 100 000 ՀՀ դրամ բյուջեով:
Դրամաշնորհի նպատակն է հնարավորության տալ համայնքի երիտասարդներին գտնելու կայուն եւ կենսունակ լուծումներ համայնքի հետագա զարգացման համար, կարեւորելով այն ոլորտը, որին կառընչվի ներակայացված հայտը : Դրամաշնորհին դիմելու համար հարկավոր է ներկայացնել հայտադիմում, որի ընդունման վերջնաժամկետը 2019թ. ապրիլի 30ն-է :
Խորհրդատվության համար կարող եք այցելել Իջեւանի համայնքապետարան, հավելյալ տեղեկությունների համար զանգահարել 4-21-38 հեռախոսահամարով կամ գրել ijevan.tavush@mta.gov.am էլ-փոստին:
Հայտի լրացման համար կցված են անհրաժեշտ ձեւաթղթեր`
Ֆինանսական նախահաշիվ