Նյութը՝ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ից
Լուսանկարները՝ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ից
Տեղադրվել է 08-11-2018
Երիտասարդական խնդիրներն ուշադրության կիզակետում են
Նոյեմբերի 8-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկում է Արեւելյան գործընկերության երիտասարդական երկրորդ համաժողովը, որի աշխատանքային թեման սոցիալական ձեռնարկատիրությունն է։



Այս տարի երիտասարդական համաժողովն իր հարկի ներքո է հավաքել 130 մասնակիցների Հայաստանից, Վրաստանից, Բելառուսից, Ադրբեջանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից ու ԵՄ երկրներից։



Համաժողովի ընթացքում մասնակից երիտասարդները կներկայացնեն իրենց սոցիալական ձեռներեցության ծրագրերը, ինչպես նաեւ մենթորների հետ աշխատանքի արդյունքում ծրագրերը շտկելու եւ ժյուրիի անդամներին ներկայացնելու հնարավորություն կունենան։ Համաժողովի ընթացքում մասնակիցների հետ իրենց փորձով կկիսվեն ՍՁ ոլորտում փորձառու ձեռներեցներ ԵՄ եւ ԱԼԳ երկրներից։



Այս տարի երիտասարդական համաժողովն անց է կացվում Ավստրիայի՝ Եվրամիության խորհրդի նախագահության ներքո։ Երիտասարդական համաժողովի առաջին՝ ՍՁ թեմայով նախապատրաստական դպրոցներն օգոստոս ամսին անց են կացվել Հայաստանում եւ Ուկրաինայում։



Հայաստանում ՍՁ դպրոցը կազմակերպել է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն՝ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի 30 երիտասարդների համար։