Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 12-10-2018
Հոկտեմբերի 11-ին աղջիկների միջազգային օրն է
ՄԱԿ-ի կողմից հռչակված Աղջիկ երեխաների միջազգային օրը Ազատության հրապարակում Փոփոխությունների թատրոնը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը եւ «Վորլդ Վիժն Հայաստանը» անցկացրեցին խաղ-մրցույթ։
2012 թ. հոկտեմբերի 11-ին Միավորված ազգերի կազմակերպությունն առաջին անգամ նշեց Աղջիկ երեխայի միջազգային օրը, որի թեման այդ տարի երեխաների ամուսնությունն էր: 



Նշված թեմայով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հրապարակել էր զեկույց՝ «Չափազանց վաղաժամ ամուսնություններ. վերջ դնել երեխաների ամուսնությանը» վերնագրով:



Ինչպես նշեցին կազմակերպիչները, աղջիկներն ունեն մեծ ներուժ, երազանքներ ու նպատակներ, որոնց իրագործման ճանապարհին հաճախ բախվում են խտրականության եւ բռնության: Նման օր հռչակելը նպատակ ունի ցույց տալ ու լուծել այն խնդիրները, որոնց բախվում են աղջիկները, ինչպես նաեւ հիշեցնել նանց հնարավորությունների ընդլայնման ու իրավունքների պաշտպանության մասին։



Երեխաների ամուսնության հաճախականությունը վերջին տասնամյակում մնացել է նույնը։ Եթե ներկա միտումները շարունակվեն, ապա մինչեւ 2030-ը յուրաքանչյուր տարի ամուսնացող մանկահասակ հարսնացուների թիվը 2010-ի 14.2 մլն-ից կհասնի 15.1 մլն-ի՝ աճելով ավելի քան 14%-ով: