Նյութը՝ «Երիտասարդական գաղափարներ» ԵՀԿ-ից
Լուսանկարները՝ «Երիտասարդական գաղափարներ» ԵՀԿ-ից
Տեղադրվել է 15-08-2018
Դիլիջանում նշվեց Երիտասարդության միջազգային օրը
Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ «Երիտասարդական գաղափարներ» երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվեց քաղաքային միջոցառում՝ ամֆիթատրոնում:

Այն ներառում էր եւ՛ գեղարվեստական, եւ՛ մարզական ծրագրեր: Պարային կատարումներով հանդես եկան փառատոնների մասնակից «Մանանե» պարային խմբի սաները: Ներկաները սիրով ունկնդրեցին մոսկվայաբնակ օպերային երգիչ, բազմակի Gran Pri-ի եւ առաջին կարգի դափնեկիր Մարտուն Վարդանյանին եւ Դիլիջանի արվեստի պետական քոլեջին կից, երաժշտական դպրոցի սան Համլետ Բադալյանին, ով ելույթ է ունեցել «SanremoJunior» միջազգային երաժշտական փառատոնում:



Մարզական ծրագիրը նույնպես հագեցած էր: Սպորտլանդիայի ծրագրով հանդես եկան թիվ 2 հիմնական դպրոցի սաները: Կազմակերպվեցին նաեւ բազկամարտի մրցելույթներ: 



Միջոցառման ժամանակ կազմակերպվել էր նաեւ ցուցահանդես-վաճառք: Ցուցահանդես- վաճառքի մասնակիցներն էին «Հույսի կամուրջ» ՀԿ-նը, Անահիտ Մնացականյանը, Մանե Գրիգորյանը եւ Armmat կանանց սոցիալական ձեռնարկատիրությունը: Բոլորն էլ ցուցադրում էին երիտասարդ կանանց յուրահատուկ ձեռագործ արտադրանքներ:



Միջոցառման նկարիչն էր Դավիթ Հովակիմյանը:



Միջոցառման ակտիվ մասնակիցները արժանացան համայնքապետարանի շնորհակալագրերի:



Շնորհակալագրի արժանացավ նաեւ «Երիտասարդական գաղափարներ» երիտասարդական ՀԿ-ի նախագահ Շուշանիկ Սահակյանը: