Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 20-07-2018
Փոփոխություն է կատարվել դրամաշնորհային մրցույթում
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարել էր 2018 թվականի երրորդ եռամսյակի դրամաշնորհային ծրագերի հայտերի համացանցային առցանց (օնլայն) ռեժիմով ներկայացման մրցույթ:

Փոփոխվել է հայտերի փաստաթղթային տարբերակի ներկայացման վերջնաժամկետը  եւ տպագրված փաստաթղթերի տարբերակների քանակը:

Մրցույթի մասնակցության հայտերը պետք է ներկայացնել նաև թղթային տարբերակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (ք. Երևան, Աբովյան 9, 227 սենյակ, 2-րդ հարկ (ներկայանալ անձնագրով և հանձնել անձամբ աշխատակցին), մինչև 2018 թվականի հուլիսի 25-ը, ժամը 18.00) տպագրված տարբերակով, որը պետք է ամբողջությամբ համապատասխանի առցանց ներկայացված տարբերակին՝ սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով (ներառյալ հայտի 1-4 Մասերի ինֆորմացիան, Մաս 5-ում կցված բոլոր բնօրինակ փաստաթղթերը, կանոնադրության պատճենը): Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և մեկ կրկնօրինակից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը: Միայն էլեկտրոնային՝ առանց տպագրված տարբերակի, ներկայացված ծրագրերը համարվելու են ֆորմալ պահանջներին չբարարարող և չեն ուղարկվելու փորձագիտական գնահատման:

Առցանց դիմումների ներկայացման վերջնաժամկետը չի փոփոխվել:

Մրցույթին մասնակցելու պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: