Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 17-06-2018
Հենրիխ Մխիթարյանի պաշտոնական կայքը գործարկվել է
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագը հանրությանն է ներկայացրել իր պաշտոնական կայքը եւ անվանական տիկնիկ «Mickitoy»-ը։

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Երեւանում հանդիպել է իր երկրպագուներին եւ ներկայացրել անվանական տիկնիկ «Mickitoy»-ը։ Այն մանուկները, որոնք դեռ հունիսի 1-ից հետո գնել էին Հենրիխ Մխիթարյանի անվանական տիկնիկը, նաեւ ֆուտբոլիստի ինքնագիրն ունենալու հնարավորություն ստացան։

Հենրիխ Մխիթարյանի անվանական տիկնիկը, որը երգում է, խոսում երեք լեզուներով՝ հենց ֆուտբոլիստի ձայնով, «18» համարի մարզաշապիկն է կրում։ Խաղալիքը պատկերում է Հենրիխ Մխիթարյանին Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Տիկնիկի վրա գրված է՝ «Բարեւ, ես Հենոն եմ, իսկ դո՞ւ»։ Այն արժե 11800 դրամ։

Բացի իր կրտսեր երկրպագուներին ինքնագրեր տալուց՝ Հենրիխ Մխիթարյանը հայտարարեց, որ հունիսի 16-ից գործարկվում է իր պաշտոնական կայքը՝ «mkhitaryan.am»։ Այնտեղ զետեղված են հայ ֆուտբոլիստի կենսագրությունը, կարիերայի պատմությունը, խաղային վիճակագրությունը եւ լուսանկարներ: Այս պահին կայքը հասանելի է միայն անգլերեն։