Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 23-05-2018
Ազգային հավաքականը նոր շրջափուլ է սկսում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ նոր շրջափուլ է սկսելու՝ մայիսի 23-ից մեկնարկելով նախապատարստական հավաքով։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը վերջապես կողմնորոշվել է եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի միջնորդությամբ հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը, որը նախապատրաստվելու է օրերս կայանալիք Մալթայի եւ Մոլդովայի հետ ընկերական հանդիպումներին: Մայիսի 23-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում սկսվելու է նախապատրաստական հավաքը, որին մասնակցելու են հետեւյալ 23 ֆուտբոլիստները.

Դարպասապահներ
Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»
Արամ Հայրապետյան, «Բանանց»
Վալերի Ոսկոնյան, «Փյունիկ»

Պաշտպաններ
Գաել Անդոնյան, «Մարսել» (Ֆրանսիա)
Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (Մակեդոնիա)                    
Ժորդի Ժոաո Մոնրո Արարատ, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա)  
Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»
Հայկ Իշխանյան, «Գանձասար»
Նարեկ Պետրոսյան, «Բանանց»
Հրայր Մկոյան, «Շիրակ»

Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)    
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)                         
Գեւորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)
Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)  
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Արտյոմ Սիմոնյան, «Ալաշկերտ»
Ռումյան Հովսեփյան, «Բանանց»
Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»

Հարձակվողներ
Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (Մակեդոնիա)            
Գեղամ Հարությունյան, «Գանձասար»
Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»
Իվան Յագան, «Լյերս» (Բելգիա)

Ավելի վաղ ՀՖՖ կայքում հայտնվել էին նաեւ արտասահմանում հանդես եկող մի շարք ֆուտբոլիստների անուններ, որոնք եւս պետք է միանային ազգային հավաքականին։ Սակայն ի հայտ են եկել ինչ-որ խնդիրներ։ Օրինակ, Ռուսաստանի առաջնությունում հանդես եկող Դավիթ Յուրչենկոն եւ Խորեն Բայրամյանը չեն մասնակցելու հավաքին՝ իրենց խնդրանքով: Չնայած այս ֆուտբոլիստները մնում են մարզչական շտաբի ուշադրության կենտրոնում եւ կմիանան Հայաստանի ազգային հավաքականին ՌԴ առաջնությունում առաջիկայում ակնկալվող լեգեոնականների քանակի սահմանափակման փոփոխությունից հետո: Ասել է թե՝ մինչեւ այդ հարցը չկարգավորվի երկու ֆուտբոլիստներին էլ դժվար թե կտեսնենք Հայաստանի ազգային հավաքականում։ 

Ազգային հավաքականին տարատեսակ աստիճանների վնասվածքների պատճառով չեն միանալու Արաս Օզբիլիսը, Յուրա Մովսիսյանը, Սարգիս Ադամյանը եւ Արթուր Սարկիսովը: Մարզչական շտաբի կողմից նախատեսվում էր հավաքական հրավիրել ՀՀ առաջնությունում հանդես եկող Արմեն Մանուչարյանին, Պետրոս Ավետիսյանին եւ Գոռ Մանուկյանին (բոլորն էլ «Փյունիկից»), սակայն այս ֆուտբոլիստները նույնպես չեն մասնակցի հավաքին վնասնվածքների պատճառով:  

Հավաքական չի հրավիրվել Ռուսլան Կորյանը։ Պատճառը ֆուտբոլիստի խաղային պրակտիկա չունենալն է:

Անդրե Չալըշըրը, Էդգար Մալաքյանը, Մարկոս Պիզելլին եւ Կամո Հովհաննիսյանը կմիանան հավաքականին արդեն Ավստրիայում: Հայտնի է նաեւ, թե երբ են ազգային հավաքականին միանալու նշյալ ֆուտբոլիստները։ Չալըշըրը ժամանելու է մայիսի 28-ին, Մալաքյանը, Պիզելլին եւ Հովհաննիսյանը՝ հունիսի 1-ին: