Նյութը՝ Ալմիրա Նիկողոսյանի, Լեհաստանում «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի» կամավոր
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 16-01-2018
Հայրենիքից հեռու, բայց հայերենի կարոտով…
Երեխաների հետ աշխատելը որքան հաճելի է ու հետաքրքիր, այնքան էլ՝ դժվար ու պատասխանատու:

Փոքրիկներից ոչինչ չի լինում թաքցնել. նրանք մշտապես զգում են, թե երբ ես ուրախ, տխուր, մտահոգ կամ զայրացած՝ անգամ նաև այն, թե երբ ես ուրախ ձևանում՝ մեծ ջանքեր գործադրելով: Թերևս գաղտնիք չէ, որ աննկարագրելի սիրում եմ աշխարհի բոլոր երեխաներին՝ անկախ սեռից ու ազգային պատկանելությունից:

Եվ այսպես՝ տարեմուտին ընդառաջ գլխումս միտք ծագեց լեհ փոքրիկներին իրենց նման մի գեղեցիկ ու աշխույժ երգ սովորեցնել: Համապատասխան երգը գտնելով՝ նախ նրանց սովորեցրեցի ճիշտ արտաբերել հայերենի հնչյունները, տառերն ու բառերը, թարգմանեցի երգի տեքստը, իսկ այնուհետև սկսեցինք բառերը համակցել երաժշտության հետ, իսկ արդյունքում ստացանք այն, ինչ կառաջարկեմ ձեզ դիտել: