Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 30-12-2017
Ինչպես դիմավորել Նոր տարին, որպեսզի հաջողություններ գրանցեք
2017 թվականը շուտով իր տեղը կզիջի 2018-ին: Նոր տարում հաջողություններ գրանցելու համար պետք է նախ դրական տրամադրվել այդ տարվա խորհրդանիշի՝ դեղին շան նկատմամբ:
Ի՞նչ խորհուրդներ են տալիս աստղաբանները
 
Արեւելյան օրացույցի համաձայն՝ շունը համարվում է բարության եւ խաղաղության խորհրդանիշ: Ընտանիքներում կիշխեն սերը եւ փոխհամաձայնությունը, իսկ միայնակ մարդիկ կգտնեն իրենց երկրորդ կեսերին: Այդ կենդանու հավատարմությունը եւ աշխատասիրությունը շատերին կօգնի հաջողությունների հասնելու գործում: 

 
Խորհուրդներ, թե ինչպես պետք է դիմավորել 2018 թվականը
 
1. Նոր տարին կարելի է դիմավորել ընկերների հետ, բայց՝ ոչ միայնակ, քանի որ շունը չի սիրում միայնություն: Բացի դրանից՝ աշխատե՛ք պահել բարձր տրամադրություն եւ ոչ մի դեպքում մի՛ տխրեք: Ձեր օրն իրական տոն դարձրե՛ք՝ այցելելով ընկերներին: 
2. 2018-ը կարող եք դիմավորել ընտանիքի հետ: Շունը սիրում է հարազատ միջավայր եւ նրանց, ովքեր թանկ են իր համար: 
3. Խուսափե՛ք Նոր տարին հեռուստացույցի դիմաց անցկացնելուց: Հրավիրե՛ք ձեր ընկերներին եւ հարազատներին՝ Նոր տարին միասին դիմավորելու:
 
2018-ի ցանկալի գույնը
 
Որպեսզի բավարարեք 2018 թվականի «հերոսի»՝ շան քմահաճույքները, ապա պետք է առաջնորդվեք մի քանի կարեւոր կետերով.
1. Աշխատե՛ք, որպեսզի գերակշռող գույնը լինի դեղինը: Այն ուրախության գույն է համարվում, ինչպես նաեւ ազատում է սթրեսից: 
2. Դեղինի հետ փորձեք կիրառել նաեւ շագանակագույնը: Նրա երանգները հաջողություն եւ բարեկեցություն կբերեն ձեզ: 
3. Նարնջագույնը, մոխրագույնը, ոսկեգույնը եւս փորձե՛ք օգտագործել:
4. Հիշե՛ք՝ կարմիր, կապույտ գույներն ունակ են գրգռելու շներին:
 

 
Հ.Գ.: Իրականում սրանք խորհուրդներ են, որոնք յուրաքանչյուր մարդ կարող է ընդունել կամ մերժել, սակայն բոլոր դեպքերում պահպանե՛ք կարեւոր մեկ նախապայման՝ բարձր տրամադրություն: