Նյութը՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ից
Տեղադրվել է 14-11-2017
«EDUfest»` Գյումրիում
Ավագ դպրոցակա՞ն ես, ուսանո՞ղ, դասավանդո՞ղ, կրթության գործի կազմակերպի՞չ կամ ուղղակի հետաքրքրվա՞ծ ես կրթական հարցերով, դե՛ ուրեմն սիրով հրավիրում ենք քեզ մասնակցելու առաջին անգամ Գյումրիում անցկացվելիք «EDUfest»-ին:

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 14:00-ին, Գյումրու Հայորդյաց տանը կրթական «հրավառություն» է լինելու: Ծրագրում.

- Կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների էքսպո,
- Պահանջված մասնագիտությունների, հեռավար կրթության եւ ոչ ֆորմալ կրթության վերաբերյալ ելույթ-քննարկումներ,
- Հայաստանում եւ արտերկրում կրթական ծրագրերի ու հնարավորությունների վերաբերյալ աշխատարաններ (վորքշոփեր):

Դե՛ ինչ, հետեւե՛ք մեր նորություններին եւ բաց մի՛ թողեք այս տոնը։ 

Մուտքն ազատ է:

Հ.Գ.: «EDUfest»-ն իրականացվում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի եւ «Վորլդ Վիժն Հայաստան»-ի համագործակցությամբ: