Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 28-10-2017
Համերգը նվիրված էր Օհան Դուրյանի ծննդյան 95-ամյակին
Օհան Դուրյանի ծննդյան 95-ամյակին նվիրված համերգով եզրափակվեց Երեւանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնը:
Երեկոյին հանդես եկավ աշխարհահռչակ ջութակահար Բարնաբաշ Քելեմենին: Համերգի գլխավոր դիրիժորն էր Էդուարդ Թոփչյանը:

Ծրագրում հնչեցին Չայկովսկու «Ջութակի կոնցերտը», Բեռլիոզի «Ֆանտաստիկական սիմֆոնիա»-ն:

Մեզ հետ հետ զրույցում Բարնաբաշ Քելեմենին նշեց, որ Հայաստանն առաջին հերթին առանձնանում է խաչատրյանական երաժշտությամբ. «Մարդիկ էլ յուրօրինակ եւ հրաշալի են: Շատ ուսանող ընկերներ ունեմ, ովքեր Հայաստանից են»:

ՀՀ ժողովրդական արտիստ Օհան Դուրյանն աշխարհի հանրահայտ դիրիժորներից է. ղեկավարել է տարբեր երկրների 100-ից ավելի սիմֆոնիկ նվագախմբեր: Նրա դիրիժորական անհատականությանը բնորոշ են վառ խառնվածքը, կատարման հուզականությունը, ստեղծագործական մտքի եւ մեկնաբանման  ինքնատիպությունը: Դուրյանին համարում են Արեւելյան Եվրոպայի Արթուրո Տոսկանինի (իտալացի աշխարհահռչակ դիրիժոր է):

Պատկերասրահ՝ Երեւանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի փակման արարողությունը