Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 27-10-2017
Կայացավ Գլորիա Կամպաների եւ հայ հանդիսատեսի սպասված հանդիպումը
Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում հոկտեմբերի 26-ին կայացավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ վիրտուոզ դաշնակահարուհի Գլորիա Կամպաների համերգը։ Դա նվագախմբի եւ Գլորիայի երկրորդ համագործակցությունն է։

Գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ դաշնակահարը Հայաստանում առաջին անգամ ներկայացրել էՌախմանինովի 2-րդ կոնցերտը։ Համերգային 2-րդ հատվածում նվագախումբը ներկայացրեց Իգոր Ստրավինսկու «Հրեղեն հավքը» ստեղծագործության բալետային տարբերակը, որի նոտաները փառատոնի կազմակերպիչները մեծ դժվարությամբ են գտել:

Ինչպես լրագրողների հետ հանդիպման ընթացքում ընդգծեցին փառատոնի կազմակերպիչները, Գլորիա Կամպաներն ունի մի շարք նորարարական նախագծեր, որոնք նախատեսվում է իրականացնել Հայաստանում, ներկայացնել խաչատրյանական առաջիկա փառատոների ընթացքում, եւ այդ մասին արդեն կան որոշակի պայմանավորվածություններ։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ «ՎիվաՍելլ-ՄՏՍ»)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։