Նյութը՝
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 26-10-2017
«Նաիրյան» վոկալ անսամբլը կերգի Կոմիտաս
«Նաիրյան» վոկալ անսամբլը 2015 թվականին ստեղծվել է «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի մշակութային ծրագրերի շրջանակում: Անսամբլը կատարում է Կոմիտասի երգերը, ինչպես նաեւ ժողովրդական մշակումներ:
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 19.00-ին, «The club»-ում (Թումանյան 40) տեղի կունենա «Նաիրյան» վոկալ անսամբլի մենահամերգը: 

Երեկոյի ընթացքում անսամբլը կկատարի Կոմիտաս, ինչպես նաեւ ժողովրդական մշակումներ: Երեկոյի ընթացքում կլինի նաեւ գինու հյուրասիրություն, ինչպես նաեւ մի շարք անակնկալներ խմբի կողմից:

Համերգային մաս. 
«Նարո Ջան» - Բարսեղ Կանաչյան 
«Էս գիշեր, լուսնյակ գիշեր» - Թաթուլ Ալթունյան
«Նուբար, Նուբար» - Թաթուլ Ալթունյան
«Թելլո» - Թաթուլ Ալթունյան
«Դերիկո եւ Ջան Մարալ» - Կարո Զաքարյան
«Հաբրբան» - Կոմիտաս-Ասլամազյան
• «Խամ բաջի» - Թաթուլ Ալթունյան
«Առնեմ էրթամ իմ յարը» - Կոմիտաս եւ այլն:  

Միջոցառման ժամանակ կհնչեն նաեւ գործիքային կատարումներ: