Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 18-10-2017
2018-2022 թթ. ռազմավարություն եւ միջոցառումների ծրագիր. կայացավ հերթական հանդիպում-քննարկումը
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թվականների ռազմավարությունը եւ միջոցառումների ծրագիրը մշակելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հանդիպումը:



Ներկա էին նաեւ ՀՀ ԿԳՆ, ՀՀ մշակույթի, ՀՀ առողջապահության, ՀՀ սփյուռքի, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների  միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:



Հանդիպումը վարում էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը:



Նա նշեց, որ կատարվել են մի շարք աշխատանքներ եւ հետազոտությունների, ուսումնասիրությունների ու երիտասարդների շրջանում հանդիպումների, քննարկումների, իրականացրած երիտասարդական ֆորումի արդյունքում արդեն առկա է համապատասխան նախագիծը: 



«Վաղվանից մարզերում մեկնարկելու են հանրային քննարկումները, որոնց ընթացքում երիտասարդները կարող են ներկայացնել իրենց առաջարկները»,- նշեց Թամարա Թորոսյանը:



Հանդիպման ընթացքում հնչեցին նաեւ առաջարկություններ եւ կարծիքներ: Խմբի անդամները երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թվականների ռազմավարության եւ միջոցառումների ծրագրում մատնանշեցին եւ քննարկեցին փոփոխման, ձեւափոխման, խմբագրման, մշակման վերաբերյալ մի շարք կարեւոր հարցեր: 



Հնչած առաջարկները եւ կարծիքները կներկայացվեն նաեւ գրավոր տեսքով:



Հանդիպման արդյունքում հաստատվեց Ռազմավարության և միջոցառումների ծրագրի նախագիծը, որը ներկայացվեց հանրային քննարկման:



Նշենք, որ աշխատանքային խումբը ձեւավորվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի հրամանով: Խմբի ձեւավորման նպատակն է 2018-2022 թթ. երիտասարդական պետական քաղաքականության համար մշակել նոր ռազմավարություն եւ միջոցառումների ծրագիր: