Նյութը՝ «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոնից
Տեղադրվել է 16-10-2017
Տեղական ինքնակառավարումը՝ երիտասարդների ուշադրության կենտրոնում
Հոկտեմբերի 26-28-ը տեղի կունենա միջազգային կոնֆերանս` «Քաղաքացիական մասնակցություն, տվյալների վիզուալացում եւ տեղական ինքնակառավարում» թեմայով:

Կոնֆերանսի կազմակերպիչներն են «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոնը, «Վայզգրադ միջազգային հիմնադրամը» եւ Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունը։

Կոնֆերանսի հիմնական նպատակն է ավելացնել քաղաքացիների մասնակցությունը, ինչպես նաեւ տեղական կառավարման մարմինների թափանցիկությունը` արդյունավետ կառավարման եւ տեղեկատվության բարելավման միջոցով:

Կոնֆերանսի ընթացքում Չեխիայից, Հունգարիայից եւ Սլովակիայից ժամանած մասնագետները կներկայացնեն իրենց երկրների փորձը, վիզուալ բյուջեի ստեղծման գործընթացը, բյուջետային տվյալների օգտագործմանն առնչվող խնդիրները, եւ կմշակվեն հիմնական կետեր, որոնք կօգնեն ավելի մատչելի դարձնել ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունները։

Մանրամասների համար այցելե՛ք կայք։

Մասնակցության հայտը կարող եք լրացնել՝ այցելելով այս հղմամբ՝ https://goo.gl/VefmTi: