Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 05-10-2017
Երիտասարդական սոցիալական ֆորումի այս տարվա խորագիրն է «Առաջադիմական այլընտրանքներ»
Հոկտեմբերի 5-ին տրվեց Երիտասարդական սոցիալական ֆորումի (ԵՍՖ) մեկնարկը: Հայաստանում արդեն հինգերորդ տարին անցկացվող սոցիալական ֆորումը հարթակ է, որտեղ երիտասարդները իրազեկվելու, սոցիալական նշանակության տարբեր հարցեր քննարկելու, գիտելիքները հղկելոը, նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություն ունեն:



«Երիտասարդական սոցիալական ֆորումը կազմակերպվում է 2013 թ. սկսած: Այս տարի արդեն հինգերորդ անգամ է անցկացվում: Ամեն տարի քննարկվում են տարբեր՝ բնապահպանական, սոցիալական, քաղաքական եւ այլ թեմաներ»,- Eritasard.am-ի հետ զրույցում նշեց ԵՍՖ թիմի անդամ Լիանա Նիկողոսյանը: Նրա հավաստմամբ՝ միջոցառման մեկնարկից առաջ բոլոր ցանկացողները կարող էին գրանցվել ու մասնակցել քննարկումներին: Այսինքն՝ միջոցառումը նաեւ բաց հարթակ է բոլորի համար: 



Տեղեկացնենք, որ ԵՍՖ-ն տեւելու է 4 օր, քննարկումները լինելու են 3 զուգահեռ լսարաններում: Ֆորումն անցկացվում է «Առաջադիմական այլընտրանքներ» խորագրի ներքո: Նշենք, որ միջոցառումը «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպում է «21-րդ դարի առաջնորդների ֆորում» հասարակական կազմակերպությունը:



Հ.Գ.: ԵՍՖ առաքելությունն է Հայաստանում ի մի բերել եւ զարգացնել բազմաթիվ սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ջանքերը, գիտելիքը եւ փորձը: