Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 04-10-2017
Իվան Ուրգանտը հյուրընկալել է դուդուկի արքա Ջիվան Գասպարյանին
Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանն իր թոռան` Ջիվան Գասպարյան կրտսերի հետ առաջին անգամ հյուրընկալվել է ռուսական Առաջին ալիքի «Երեկոյան Ուրգանտ» («Вечерний Ургант») հայտնի հաղորդմանը:

«Այսօր մենք զարմանալի կատարողի ենք հյուրընկալել։ Մեր հաղորդման գոյության ընթացքում շատերին ենք հյուր հրավիրել, հիասքանչ երաժիշտներ են եկել, բայց զարմանալի է, որ այս մարդը երբեք չի եղել մեր եթերում։ Նա առաջին անգամ ելույթ կունենա մեզ մոտ: Նա աստղ է եւ մեծություն, ֆոլկ-երաժշտության հսկա։ Երբ խոսում ենք դուդուկի մասին, առաջինը նրա անունն է մեր մտքին գալիս։ Մեր հյուրերն են մաեստրո Ջիվան Գասպարյանն ու նրա թոռը, ով նույնպես Ջիվան Գասպարյան է»,- եթերում հյուրերին ներկայացնելիս նշեց Իվան Ուրգանտը։

Նա տեղեկացրեց, որ Ջիվան Գասպարյանը հոկտեմբերի 4-ին համերգ կտա Մոսկվայի երաժշտության միջազգային տանը:

Հաղորդման ընթացքում երաժիշտները կատարեցին Օլեգ Բելովի «I will not be sad in this world» («Ես չեմ տխրի այս աշխարհում») ստեղծագործությունը։