Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 01-10-2017
Անակնկալներ չկան թիավարության աշխարհի առաջնությունում
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընթացող թիավարության աշխարհի առաջնությունը մոտենում է եզրագծին:

Թիավարության աշխարհի առաջնության տղամարդկանց ակադեմիական զույգերի պայքարում Իտալիան ներկայացնող Եվրոպայի չեմպիոն Մատեո Լոդո-Ջուզեպպե Վիչինո զույգը խնդիրներ չունեցավ կիսաեզրափակչում, թեպետ առաջին 500 մետրից հետո զիջեց թե՛ Սերբիան ներկայացնող Միլոշ Վասիչ-Նենադ Բեդիկ, թե Նոր Զելանդիան ներկայացնող Թոմաս Մարեյ-Ջեյմս Հանթեր զույգերին: Արդյունքում՝ իտալացիները կամային հատկանիշներ ու հաղթական ոգի դրսեւորելով՝ գերազանցեցին մրցակիցներին եւ եզրագծին հասան առաջինը՝ հետ թողնելով նորզելանդացիներին:

Երկրորդ կիսաեզրափակչում մրցակցությունից դուրս էր Խորվաթիայի զույգը. Մարտին եւ Վալենտ Սինկովիչ եղբայրները՝ Օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո չեն քնել դափնիների վրա: Իսպանիայի, Ֆրանսիայի, Ռումինիայի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները կողք կողքի շարժվեցին գրեթե մինչեւ վերջ, սակայն Իսպանիան ներկայացնող՝ Ալեքսանդր Սիգուրբյոնսոն-Պո Վելա Մաջի զույգը ուժասպառ եղավ եզրագծին մոտ: Արդյունքում՝ Թոմ Ջեֆրի-Թոմաս Ջորջ դուետը Մեծ Բրիտանիայից երկրորդը հասավ եզրագծին: Ֆրանսիացիները 3-րդն էին: Եզրափակչում կմրցեն Իտալիայի, Նոր Զոլանդիայի, Սերբիայի, Խորվաթիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները:

Տղամարդկանց ակադեմիական թիավարության քառյակների կիսաեզրափակիչներում գերազանց ելույթ ունեցան Լիտվայի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները: Եզրափակչի ուղեգիր լիտվացիներից ու բրիտանացիներից նվաճեցին նաեւ Նիդեռլանդների, Լեհաստանի, Էստոնիայի եւ Նորվեգիայի ներկայացուցիչները:

Տղամարդկանց բայդարկա ոճի թիավարության եզրափակչի ուղեգիր նվաճեցին Իտալիան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Ավստրալիան, Դանիան եւ Գերմանիան ներկայացնող քառյակները: Կանանց մենապայքարի կիսաեզրափակիչներում լավագույն արդյունքը 2000 մետրից հետո ցույց տվեց Հարավային Աֆրիկան ներկայացնող Կրիստեն ՄքԿանը: Նա տարածությունը հաղթահարեց բոլորից արագ:

Եզրափակչի ուղեգիր նվաճեցին Շվեյցարիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչները: