Նյութը՝ «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ից
Լուսանկարները՝ «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ից
Տեղադրվել է 26-09-2017
Ավարտվեց ստեղծագործական մրցույթը
Սեպտեմբերի 22-ին ավարտվեց «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում գործող «Ոչ ատելության խոսքին» շարժման կողմից կազմակերպված ստեղծագործական մրցույթը, որը սեպտեմբերի 8-ից մեկնարկել էր NO HATE SPEECH MOVEMENT ARMENIA-ի համանուն ֆեյսբուքյան էջում։

Սեպտեմբերի 25-26-ը մրցույթում հաղթած երիտասարդներն այցելեցին «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ՝ ստանալու իրենց հավաստագրերն ու մրցանակները։

Մրցույթի նպատակն էր տարբեր ստեղծագործական աշխատանքների միջոցով ներկայացնել «Տարբեր ազգերի կրոնական երկխոսություն եւ համերաշխություն» թեման, քանի որ սեպտեմբերի 21-ը ողջ աշխարհում տոնվում է որպես տարբեր ազգերի եւ կրոնների համերաշխության օր։

Մրցույթին մասնակցել են 11 մասնակիցներ, որոնցից 5-ին հանձնվեցին մրցանակներ եւ հավաստագրեր, որոնք վկայում են նրանց ակտիվ մասնակցության մասին։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ հաղթողները մասնակցելու են Իտալիայում եւ Վրաստանում կայանալիք «Ոչ ատելության խոսքին» շարժման շրջանակում իրականացվող դասընթաց սեմինարի եւ երիտասարդական փոխանակման ծրագրերի։