Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 22-09-2017
Հայ երիտասարդների հետաքրքրությունները
Երիտասարդ տարիները կարելի է բնութագրել որպես մարդու կյանքի ամենաակտիվ շրջան, որի ընթացքում մարդ սովորում, աշխատում, ինչպես նաեւ ակտիվ երիտասարդական կյանք է վարում:

Չնայած 21-րդ դարի «հիվանդությունը»` համացանցը, կլանել է երիտասարդներին, սակայն դեռ նշմարվում են կենդանի շփումը նախընտրողները:

Աշխատանքի եւ ուսման համատեղության ժամանակ երիտասարդները հաճախ չեն հասցնում կայուն հաճախել մարզումների, ֆիլմ դիտել, թանգարաններ այցելել եւ այլն, իսկ ոմանք էլ չունեն համապատասխան միջոցներ:

Սակայն ինչպես շատ հարցեր, դա եւս լուծում ունի. վերջին ժամանակներս կարելի է նկատել երիտասարդների, ովքեր աշխատանքի կամ դասի են գնում հեծանիվով, այդպիսով նրանք օգտակարն ու հաճելին համատեղում են գործնականի հետ:

Երիտասարդներին շատ հաճախ կարելի է տեսնել «Թումո»-ի, Սիրահարների այգիներում, որտեղ ոչ միայն հանդիպում եւ զրուցում են, այլեւ մարզվում, խաղում ինտելեկտը զարգացնող խաղեր, ինչպիսին է, օրինակ, «Այլ կերպը»:

Բացի դրանցից՝ քաղաքում հաճախակի կազմակերպվում են երիտասարդական միջոցառումներ, հատկապես` սպորտային, որոնց մասին Eritasard.am-հաճախ է տեղեկացնում եւ իհարկե լուսաբանում:

Իրականում յուրաքանչյուր երիտասարդ ինքն է որոշում, թե ինչպես անցկացնի իր ազատ ժամանակը եւ ինչ միջոցներով: Ի վերջո, ակտիվ երիտասարդական կյանք ունենալը չի ենթադրում ակումբներ կամ փաբեր հաճախելը, այլ ընկերական շրջապատում օգտակարը հաճելիի հետ համատեղելը: