Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 21-09-2017
Անկախության տոնին՝ փողային նվագախմբերի շքերթ
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Երեւանում սեպտեմբերի 21-ին անցկացվեց փողային նվագախմբերի շքերթ-հանդիսություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձին: Երեւանի Կենտրոն վարչական շրջանի փողոցներում եւ հրապարակներում հանդես եկան հանրապետության մի շարք փողային նվագախմբեր:

Միջոցառումը մեկնարկեց Մատենադարանին հարող տարածքում, ապա շարունակվեց երեւանյան հրապարակներով ու պուրակներով։ Շարժվելով Մատենադարանին հարող տարածքից՝ շքերթի մասնակից փողային նվագախմբերը քայլերթով շտապեցին դեպի «Արամ Խաչատրյան» համերգասրահին հարող տարածք: Այնուհետեւ մասնակից նվագախմբերից յուրաքանչյուրն ելույթներով հանդես եկավ իրեն հատկացված հրապարակում կամ պուրակում: 



Տեղեկացնենք, որ միջոցառմանը մասնակցեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Գյումրու քաղաքապետարանի «Անի», Երեւանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի, ՀԱԵ Գուգարաց թեմի «Վարդանանց հետնորդներ» ու այլ փողային նվագախմբեր: 

Ի դեպ, միջոցառումը գրավել էր անցորդների ուշադրությունը: Հատկապես հիացական արձագանքներ էին նկատվում օտարազգի հյուրերի կողմից, որոնցից շատերը մասնակցում էին սեպտեմբերի 21-ին նվիրված տոնակատարություններին: 



Պատկերասրահ՝ 21.09.2017