Նյութը՝ Դավիթ Գրիգորյանի
Լուսանկարները՝
Տեղադրվել է 20-09-2017
Դիպլոմներ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտներին
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտ-շրջանավարտների համար վերջապես եկավ այնքան սպասված օրը:

Երկու տարվա ուսումնառությունից հետո նրանց տրվեց մագիստրոսի դիպլոմներ, որն էլ կհանդիսանա հայաստանյան եւ միջազգային շուկային արագ ինտեգրվելու երաշխիք: 

Դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում: Մագիստրանտներին շնորհավորելուց հետո ամբիոնների վարիչները շրջանավարտներին հանձնեցին իրենց դիպլոմները: 

Շնորհակալական խոսքով հանդես եկան նաեւ լավագույն շրջանավարտները: Նրանց ողջունելու էին եկել տարբեր հյուրեր, երաժիշտներ, կիթառահարներ եւ երգիչներ: Չնայած հետբուհական կրթության ուսումնառության կարճ տեւողությանը՝ կենտրոնի ուսանողներին հաջողվում է հաստատել ջերմ, ընկերական հարաբերություններ: Պաշտոնական արարողակարգից հետո ջերմ մթնոլորտը շարունակվում էր նաեւ  բակում: Ուսանողները մագիստրոսի հագուստներով լուսանկարվում եւ ջերմ բարեմաղթանքներ էին փոխանցում միմյանց: