Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 17-09-2017
«Սուպեր մամա-2».սիրված ֆիլմի շարունակությունը՝ շուտով էկրաններին
Հոկտեմբերի 5-ից հայկական կինոթատրոններում կհայտնվի «Սուպեր մամա» ֆիլմի երկրորդ մասը:

2017 թվականի ամենասպասված ֆիլմը. հենց այսպես են «Սուպեր մամա-2»-ը բնորոշում ֆիլմը ստեղծողները: Նշենք, որ կինոնկարի բեմադրող-ռեժիսորներն են Արման Մարությանը եւ Վահագն Խաչատրյանը: Բեմադրող-օպերատորն է Մկրտիչ Բարոյանը (Արգո): 

Գլխավոր պրոդյուսերն է Հայկ Մարությանը, իսկ սցենարը հեղինակել է Ռոբերտ Մարտիրոսյանը: Դերերում հանդես են գալիս Հայկ Մարությանը, Գարիկ Պապոյանը, Անի Խաչիկյանը, Լիլի Էլբակյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լեւոն Հարությունյանը եւ այլք: 

Այս ֆիլմում եւս սիրված հերոս տղամարդը կրկին կերպարանափոխվելու է կնոջ. նա հայտնվում է բանտում, իսկ առջեւում սպասվում են հետաքրքիր արկածներ: 

«Վերջապե՜ս: «Սուպեր մամա-2»-ի պաշտոնական թրեյլերը: Վայելում ենք»,- իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է Հայկ Մարությանը: 

Սեպտեմբերի 17-ին համացանցում հայտնվել է ֆիլմի պաշտոնական թրեյլերը, որը կարող եք դիտել ստորեւ: